13:57 06.05.2020
«Ես չեմ ասում՝ դրախտային վիճակում ենք, բայց չեմ կարող ասել՝ լավատեսական կանխատեսում է եղել, որը չի իրականացել, հակառակը, եղել են հոռետեսական կանխատեսումներ, որոնք չեն իրականացել»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ ինչո՞ւ ներկայացված զեկույցում 2019-ին կառավարության ձախողումների մասին նշված չէ, Փաշինյանը պատասխանեց.
«Ինչպե՞ս կարելի է խոսել ձախողման մասին, երբ մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճն արձանագրած երկիրն ենք, ԵՄ երկրների հետ համեմատած՝ մեր բազան ցածր է, այդտեղ ավելի հեշտ է բարձր տնտեսական աճ արձանագրել, 2019-ին կարողացել ենք հասնել տնտեսական հեղափոխության տեմպի և դինամիկայի, քանի որ մենք բացառիկ ցուցանիշներ ունենք»:
Վարչապետը նկատեց՝ այդ ցուցանիշները կարող էին նաև ավելի բարձր լինել: Նա նշեց՝ իրականում 2019-ին 8 տոկոսից ավելի տնտեսական աճ էին սպասում, բայց եղավ ակնկալածից քիչ, իսկ դրա պատճառն այն է, որ 46 միլիարդ դրամ պարտքը վերադարձրել են տնտեսվարողներին, սակայն դա հետագա պոտենցիալը մեծացրեց:
«Իսկ որքանո՞վ ենք կարողացել սոցիալական աջակցության տրամաբանությունից տեղափոխել աշխատանքի և աշխատանքի խրախուսման տրամաբանության, որքանո՞վ ենք կարողացել կրթությունը մի աստիճանով ևս դարձնել ազգային ապրելակերպ. չեմ կարող ասել, որ այդտեղ լուծել ենք խնդիրները, բայց չեմ կարող ասել նաև, որ ձախողում ենք ունեցել: Գուցե չենք ունեցել այնքան հաջողություններ, որքան կուզենայինք ունենալ»,- նշեց նա:
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...