14:27 06.05.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում մեկնարկել է դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթներ մի շարք ուղղություններով։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, մրցույթները հետևյալ ուղղություններով են․
– Node.JS,
– React.JS,
– Android,
– iOS,
– .Net/ C#,
– Java/Spring,
– Phyton,
– Quality Engineering,
– Web (HTML/CSS),
– UI/UX,
– Machine Learning,
– CyberSecurity,
– Product Management,
– Project Management,
– Technical Recruitment,
– Digital Marketing / SEO, SMM
Տեխնոլոգիական մասնագիտություններով։
«Դասընթացների կազմակերպման մրցույթներին կարող են մասնակցել բարձր տեխնոլոգիական ոլորտի դասընթացներ կազմակերպող այն ընկերությունները, կազմակերպությունները, կենտրոնները, տեխնոպարկերը, ոլորտային ուսումնական հաստատությունները, որոնք ունեն մրցույթի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր:
Դասընթացներն անցկացվելու են հեռավար (օնլայն) տարբերակով, իրական ժամանակում՝ բոլոր ուսանողների (շահառուների) միաժամանակ մասնակցությամբ, այնպիսի հեռավար գործիքակազմի միջոցով, որը հնարավորություն կտա ապահովելու ուսանողների ակտիվ ներգրավվածությունը դասընթացին։
Դասընթացների կազմակերպման մրցույթների գնահատումը կանցկացվի մասնագիտացված մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված կլինեն ՀՀ ԲՏԱՆ, ՀՀ ԿԳՄՍՆ, միջազգային կառույցների, լոկալ ոլորտային միությունների և ՏՏ ոլորտի գործող ընկերությունների ներկայացուցիչներ:
Հայտարարվող դրամաշնորհային մրցույթներից յուրաքանչյուրի վերաբերյալ մանրամասները տեղադրված են նախարարության պաշտոնական կայքում, մի մասը կհայտարարվեն առաջիկա օրերին:
Ծրագրի նպատակն է բուհերի, կրթական կենտրոնների և տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ իրականացնել համատեղ թիրախային վերապատրաստման դասընթացներ Երևանի և մարզերի ավելի քան 3000 քաղաքացիների համար։
Այն հնարավորություն կտա ձեռք բերելու նոր մասնագիտություն, կխթանի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում այլ ոլորտներից պարապուրդում հայտնված մարդկանց անցումը տեխնոլոգիական ոլորտ, մասնագետների որակավորման բարձրացմանն ու գիտելիքների խորացմանը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...