Նրանք, ում բժիշկը կյանք էր նվիրել, կորցրին իրենց լավագույն բարեկամին. ՊՆ ցավակցական ուղերձը Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Նրանք, ում բժիշկը կյանք էր նվիրել, կորցրին իրենց լավագույն բարեկամին. ՊՆ ցավակցական ուղերձը Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ

15:36 07.05.2020

ՊՆ-ն ցավակցական ուղերձ է հղել օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի երկրային ուղին սիրո ու նվիրումի, հույսի ու հավատի, պայքարի ու հաղթանակի շարահար շղթա էր, որի ամեն օղակը մի փրկված ճակատագիր էր, մի շարունակվող կյանք…

Մկրտիչ Գինոսյանը հայրենիքի ազատության համար կռվող զինվորի կողքին էր Արցախյան պատերազմի ժամանակ, հարաբերական խաղաղության տարիներին, երբ սահմանին դարձյալ կրակոցներ էին հնչում, ու հակառակորդի գնդակը խոցում էր սահմանապահ տղաներին: Մկրտիչ Գինոսյանը բանակի հետ էր ապրիլյան պատերազմի օրերին: Ու մինչև իր կյանքի վերջին պահը: …Նա կողքիդ էր, երբ ոտքիդ կամ ձեռքիդ փոխարեն ինչ-որ սառն ու անշունչ զանգված էին կարկատում մարմնիդ: Երբ առաջին անգամ կանգնում էիր արհեստական ոտքի վրա ու երեխայի պես երկչոտ ու երերուն՝ փորձում էիր քայլել: Երբ ուզում էիր դեն նետել պրոթեզը՝ այն այլևս չկրելու վճռականությամբ: Նա բռնում էր ձեռքդ, խոսում էր հոգուդ հետ ու չէր թողնում, որ ցավն ու հուսահատությունը հաղթեն քեզ:

Օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը լավագույններից մեկն էր հանրապետությունում՝ որպես մասնագետ, ու նրան աշխատանքի էին հրավիրում ամենազարգացած երկրների ամենահեղինակավոր կլինիկաներից: Բայց նա մինչև վերջ մնաց իր երկրում՝ կիսելով իր ժողովրդի ճակատագիրն ու մինչև վերջ ծառայելով նրան: Նա մեր երկրի խոնարհ հերոսներից մեկն էր, որի կյանքի պայծառ հետագիծը դեռ երկար լուսավորելու է ապրողներիս ուղին…

Մկրտիչ Գինոսյանը հայրենիքի նվիրյալ զինվոր էր, որ երբեք չլքեց առաջնագիծը: Նրա մահը մեծ կորուստ էր. բոլոր նրանք, ում բժիշկը կյանք էր նվիրել, կորցրին իրենց նվիրյալ ընկերոջն ու լավագույն բարեկամին: Մկրտիչ Գինոսյանի անունը միշտ կհիշվի փառքով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

20:25 08.07.2025

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

20:15 08.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

19:53 08.07.2025

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

19:45 08.07.2025

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...

BACK_TO_TOP