Բացահայտվել է 29-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Բացահայտվել է 29-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը

15:55 07.05.2020

2020թ.ապրիլի 22-ին՝ ժամը 22:00-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք՝ հեմոպերիտենիում ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա երիտասարդի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքն ստացել է  2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ն. Շենգավիթ 14-րդ և 6-րդ փողոցների հատման վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևան քաղաքի բնակչի կողմից:

Վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

20:40 08.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

20:33 08.07.2025

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

20:25 08.07.2025

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

20:15 08.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP