Զարուհի Բաթոյանը սոցիալական ծրագրերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

Զարուհի Բաթոյանը սոցիալական ծրագրերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

16:55 07.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Ազգային ժողովում ներկայացրել է 2019 թվականի սոցիալական աջակցության ոլորտի համառոտ կատարողականը:

«2019 թվականը սոցիալական պաշտպանության ոլորտում առանձնացել է ինչպես տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծման պատմություններով, այնպես էլ համակարգային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքով։

2019 թվականին ավելացել են շուրջ 89300 քաղաքացիների նպաստների, զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը: Սա ոչ միայն քաղաքական կամքի դրսևորման, այլև համակարգային փոփոխության արդյունք է. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելով ներդրվեց նոր՝ «Նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը, և Կառավարության որոշմամբ այդ չափը սահմանվեց ծայրահեղ աղքատության գծին հավասար: Ուստի այդ գծի փոփոխությունը կենթադրի նաև կենսաթոշակների և նպաստների սահմանաչափերի փոփոխություն, անկախ քաղաքական թիմի կամքից:

Աշխատանքը համարելով աղքատության հաղթահարման առաջնային գործիք, 2019-ին կառավարությունը քայլեր ձեռնարկեց, որպեսզի խրախուսի զբաղվածությունը, այդ թվում ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողների շրջանում, հնարավորություն տալով նրանց զբաղվել սեզոնային ժամանակավոր աշխատանքով, միևնույն ժամանակ չզրկվելով պետական ֆինանսական աջակցությունից և մյուս արտոնություններից։ Այսպիսով, 20 տեսակի աշխատանք այսօր այդ իմաստով հասանելի է վերը նշված խմբի համար։

Տարեվերջին մեկնարկեց աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որի միջոցով 1000 ընտանիք ընդգրկվեց անասնապահությամբ զբաղվելու ծրագրում, ինչը նշանակում է, որ 2 և ավելի երեխաներ ունեցող այս ընտանիքները նպաստից բացի ստացան իրեն սեփական աշխատանքով կայուն եկամուտ ունենալու և աղքատությունից աստիճանաբար դուրս գալու հնարավորություն։ Այս ծրագրի համար կառավարությունը հատկացրել է լրացուցիչ 1 մլրդ դրամ, որը ի սկզբանե նախատեսված էր ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառման համար, որպես նպաստ:

2019-ին մեկնարկեց նաև մանկատան 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով հատկացվեց 1.9 մլրդ դրամ: Այս ծրագրով մենք սկսեցինք իրականացնել դեռևս 2003 թվականին կառավարության կողմից տրված, բայց այդպես էլ չիրականացած խոստումը։

Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ ստեղծելու նպատակով մշակվել և արդեն 2020 թվականին իրականացվել են օրենսդրական փոփոխություններ: «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ և կից ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ` հնարավորություն ստեղծվեց այդ համակարգը ձևավորելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ: Կարիքի գնահատման միասնական համակարգի ստեղծումը կուղեկցվի սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացմամբ և մեկ պատուհանի միջոցով հասցեական ծառայությունների մատուցմամբ:

Կապիտալ ծախսերը ևս սոցիալական ոլորտի բարեփոխման մաս են կազմել. 2019 թվականին Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում շահագործման են հանձնվել Համալիր սոցիալական ծառայությունների 9 տարածքային կենտրոններ Հայաստանի 9 համայնքներում: 2020 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել ևս 11 այդպիսի կենտրոն:

Կարևորելով ժողովրդագրության իրավիճակի բարելավումը, կառավարությունը որոշումներ է ընդունել, որոնց արդյունքում 2020 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ առաջին և երկրորդ երեխայի համար սահմանելով 300,000 դրամ՝ նախկինում սահմանված 50,000 և 150000 դրամի փոխարեն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ սահմանելով 26500 դրամ՝ նախկինում սահմանված 18000 դրամի փոխարեն։

Գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքների համար մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք կսահմանվի անկախ ծնողի աշխատելու հանգամանքից։

Ծնելիության խթանման, երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով մշակվել է «Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրը»։

2019-ին կառավարությունը մի շարք կարգավորումներ է ընդունել` առավել համապարփակ կերպով ապահովելու ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարաբերությունները, արդյունավետ պաշտպանության և աջակցման միջոցներ տրամադրելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ հաստատվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները և չափորոշիչները: Սահմանվել են ընտանեկան բռնության զոհերին պետության կողմից ֆինանսական աջակցության չափը և մեխանիզմները, հաստատվել է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը, որի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում ներդրվել է ընտանիքում բռնության դեպքերի համապարփակ վիճակագրության հավաքագրման մեխանիզմ, ստեղծված իրավական հիմքերի շնորհիվ առաջին անգամ պետությունը 2020 թվականից համաֆինանսավորում է բռնության զոհերի համար նախատեսված երկու ապաստարան:

Մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը, որով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

2019 թվականին առաջին անգամ 100 տոկոսով ապահովվել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներից օգտվելու կարիքը՝ պետական հավաստագրերի տրամադրման միջոցով։ Իսկ 2020 թվականից ընդլայնվել է նաև տեսականին, բարելավվել են պայմանները՝ դրանք ձեռք բերելու համար։

Ձեռք են բերվել երկու փոքր տներ՝ հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման, համայնքում ապրելու նրանց իրավունքը ապահովելու նպատակով։

Հետևողական լինելով երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու հարցում, մի շարք միջոցառումներ են իրականացվել։ Շուրջ 190 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք, շարունակելով պետական աջակցություն ստանալ, ինչը ներառում է բնաիրային ապահովումը, կոմունալների փոխհատուցումը, նյութատեխնիկական աջակցությունը և այլն։

Շարունակվում են աշխատանքները խնամատար ընտանիքնների ինստիտուտի ձևավորման ուղղությամբ։ Առաջին անգամ կազմակերպվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց վերապատրաստումներ՝ 25 անձանց համար:

Գործուն քայլեր են իրականացվել որդեգրման գործընթացում ապօրինությունների վերացման, երեխայի որդեգրման իրավունքի իրացման գործընթացի բարելավման ուղղությամբ։ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի գործունեությունը շարունակվում է։

2019 թվականին կայացել է 112 մրցույթ՝ ավելի քան 11,000 շահառուների՝ երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքում բռնության կամ թրաֆիքինգի զոհ դարձած անձանց՝ 2020 թվականին տարբեր տիպի ծառայություններ տրամադրելու համար։ Արդյունքում ծառայությունների մի մասը ներդրվել է առաջին անգամ, տարեցների համար նախատեսված ծառայություններն ավելացվել են գրեթե 3, իսկ երեխաների համար նախատեսվածը՝ 6 անգամ, ընդգրկելով հանրապետության բոլոր խոշոր բնակավայրերը:

2019-ին համակարգում իրականացված արդյունավետ օպտիմալացման շնորհիվ հնարավոր դարձավ 2020 թվականին բարձրացնել երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների 930 աշխատակիցների աշխատավարձը՝ 5-61%-ով:

Ավելի քան 80 օֆլայն հանրային քննարկում է կազմակերպվել Հայաստանի բոլոր մարզերում:

Շնորհակալություն եմ հայտնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել 2019-ի արդյունքները գրանցելու հարցում և հասարակական ոլորտի մեր բոլոր գործընկերներին, որոնք կիսում են մեր նպատակները և մեզ հետ միասին ջանքեր չեն խնայում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի արժանապատիվ և լիարժեք կյանքով»,- գրել է Զարուհի Բաթոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

SHANTNEWS

20:00 14.05.2025

SHANTNEWS

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

19:54 14.05.2025

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

19:47 14.05.2025

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

19:40 14.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

19:34 14.05.2025

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...

BACK_TO_TOP