Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կա 21 մեղադրյալ, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել ձերբակալելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կա 21 մեղադրյալ, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել ձերբակալելու մասին

17:40 07.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալելու մասին:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 5 անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

20:25 08.07.2025

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

20:15 08.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

19:53 08.07.2025

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

19:45 08.07.2025

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...

BACK_TO_TOP