14:15 08.05.2020
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի սյունակագիր Բահար Չուհադարն անդրադարձել է պոլսահայ նշանավոր ֆեմինիստ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի կենսագրության մոտիվներով Ստամբուլում բեմադրվող «Զապել» ներկայացմանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
«Բողազիչիի կատարողական արվեստների ընկերակցության կողմից 1-ին անգամ 2017-ին բեմադրված «Զապելը» մեզ հրավիրում է ճամփորդության հայ մտավորական, գրող, կանանց իրավունքների պաշտպան Զապել Եսայանի կյանքի ուղիով»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ Զապելն այն բազմաթիվ հայ մտավորականներից է, որոնց անունները չեն բարձրաձայնվում՝ չնայած ժամանակակից Թուրքիայի բոլոր ոլորտներում ունեցած նրանց անգնահատելի ավանդին։
Այս համատեքստում Չուհադարը հիշեցրել է նաև, որ այսօր կարծես գաղտնի է պահվում թուրքական թատրոնի հիմքերը հայ թատերական գործիչների կողմից դրվելու պատմությունը։
Կրկին գալով ներկայացմանը՝ նա նշում է, որ սցենարի հեղինակներ Այսել Յըլդըրըմը և Դույգու Դալյանօղլուն կարողացել են ցույց տալ, որ պայքարի ոգին Զապելի գիտակցության մեջ դրսևորվել է դեռ մանուկ հասակում։
«Ներկայացման մեջ մենք 1878թ. ռուս-թուրքական պատերազմի տարում Ստամբուլի Սկյութար թաղամասում ծնված Զապելի կյանքի հյուրն ենք լինում՝ նրա ծնվելուց մինչև քայլ առ քայլ մտավորական ու իրավապաշտպան դառնալը»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ ներկայացումը հանդիսատեսին է փոխանցում Զապելի կյանքի դրվագները Ստամբուլից մինչև Փարիզ, մինչև Ադանա ու Երևան՝ նրա ստեղծագործություններով, գործունեությամբ, մտքերով ու ակտիվ քաղաքական դիրքորոշումներով։
«Սա կանացի ներկայացում է ոչ միայն նրանով, որ բեմ է տեղափոխվում մեր պատմության հզոր կին գործիչներից մեկի կյանքը, այլ նրանով, որ բոլոր դերասաններն ու ետնաբեմում աշխատած անձնակազմի մեծամասնությունը կանայք են»,- նշում է Չուհուդարը։
Զապել Եսայանը ծնվել է 1878թ. Ստամբուլում: Սովորել է Սորբոնի համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում:
Եսայանը 1908թ. վերադարձել է Կ. Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ 1915-ին կարողացել է խույս տալ ձերբակալությունից և ապաստանել Թիֆլիսում: 1918թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների, որբերի հավաքման ու տեղավորման գործը։
1933-ին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936-ին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա՝ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքով։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են: 1937թ. ստալինյան բռնաճնշումների ընթացքում ձերբակալվեց և Սիբիր աքսորվելով` մահացավ 1942 կամ 1943թ., անհայտ պայմաններում:
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...
23:09 14.05.2025
Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասինԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...
22:57 14.05.2025
Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart» պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...
22:45 14.05.2025
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինԱյսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...
22:33 14.05.2025
ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչներըՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...