Կառավարության ֆինանսավորմամբ Շիրակի մարզում 55 տուն կկառուցվի, 4 ընտանիք ԲԳՎ կստանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Կառավարության ֆինանսավորմամբ Շիրակի մարզում 55 տուն կկառուցվի, 4 ընտանիք ԲԳՎ կստանա

19:15 08.05.2020

Կառավարությունը 988 մլն 140 հազար դրամ  է հատկացրել Շիրակի մարզում անօթևանության խնդրի լուծման համար։ Այս գումարի մեծ մասը՝ 968 մլն 705 հազար դրամը, կտրամադրվի Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 55 ընտանիքների համար բնակարանաշինությանը։

Շիրակի մարզի 13 գյուղերում 172 անօթևան ընտանիք էր հաշվառված։ Վերջին տարիների ընթացքում նրանցից շատերը բնակարանի գնման վկայագրեր են ստացել, իսկ 55 ընտանիք փոխհատուցման այս տարբերակին չէր համաձայնել։

«Այս տարվա սկզբին մենք գյուղական բնակավայրերի 90 ընտանիքների հատկացրել են բնակարանի գնման վկայագրեր։ Նրանց մի մասն արդեն բնակարան ձեռք է բերել։ Իսկ 55 անօթևան ընտանիքներ չէին համաձայնել վկայական ստանալ և պահանջում էին բնակարանաշինություն։ Այս ծրագիրը այդ ընտանիքների համար է։ Նման ընտանիքներ, բացի Շիրակից, կան նաև Արագածոտնի և Լոռու մարզերում։ Նրանց համար բնակարանաշինություն է լինելու։

Շիրակի մարզի գյուղերում հաշվառված 55 ընտանիքներից 28-ը միայն Ջրաձոր գյուղում է։ Այս բնակավայրը տեղափոխվելու է և 28 տներ են կառուցվելու նոր վայրում։ Ի սկզբանե, Ջրաձորում 43 ընտանիք էր հաշվառված։ Նրանց մի մասը փոխհատուցում է ստացել վկայագրերի տեսքով։ Մյուսների համար այս ծրագրով տներ են կառուցվելու։ 19 մլն 319 հազար դրամ էլ հատկացվելու է 4 ընտանիքի բնակարանի գնման վկայագիր տրամադրելու համար։ Խոսքը դատական կարգով անօթևանության կարգավիճակը վերականգնած ընտանիքների մասին է»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։

Դատարանում բնակարանային փոխհատուցման իրավունքը վիճարկած 4 ընտանիքներից 3-ը Գյումրիի բնակիչներ են, 1-ը ՝ գյուղական բնակավայրից։

Կառավարությունը նաև նախագիծ էր կազմել Գյումրիում 4 վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար։ Խոսքը Իսահակյան 9, Ղուկասյան 29, Անտառավանի 26 և Տիգրան Մեծի 5 շենքերի մասին է։ Նախատեսվում է ամրացնել Տիգրան Մեծի 5 շենքը, իսկ մյուս շենքերի բնակիչների փոխհատուցումը լինելու է վկայագրերով։

Այս նախագիծը, ըստ Ալբերտ Մարգարյանի, դեռ գործնական փուլ չի մտել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

22:10 08.07.2025

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

Իսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...

SHANTNEWS

22:00 08.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP