16:35 08.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պարետի թիվ 69 որոշմամբ` շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի հանդեպ կայացվել է գործունեության ժամանակավոր կասեցման որոշում` հիմք ընդունելով ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումները։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1303-Ա, N 1317-Ա, N 1325-Ա, N 1327-Ա, N 1130-Ա, N 1315-Ա, N 1332-Ա, N 1335-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 5-ին և 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը.
1) «Արարատբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Պուշկինի 19.
2) «Արդշինբանկ» ՓԲԸ, ք. Երևան, Պուշկինի 21/1.
3) «Յունիբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Սայաթ-Նովա 1:
4) «Աննա Գալոյան» Ա/Ձ, ք. Երևան, Բաղրամյան 56.
5) «Նուշիկ Սիմոնյան» Ա/Ձ, ք. Երևան, Բաղրամյան 58.
6) «Թինա Քերոբյան» Ա/Ձ, ք. Երևան, Թումանյան 28/20.
7) «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ, ք. Արթիկ, Տուֆագործների 13.
8) «Ալբերտ Հովհաննիսյան» Ա/Ձ, Արարատի մարզ, Բուրաստան համայնք, Պ. Սևակի
23.
9) «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/109/4.
10) «ՄՏՍ Հայաստանի» ՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային պող. 6/14.
11) «Վեոն Արմենիա» ՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային պող. 4, 2/1.
12) «Արմշին Գրուպ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 8-րդ փող.
13) «Գոլդ Շին» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 8-րդ փող.
14) «Անահիտ Իսախանյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Արա Մանուկյան 3/1.
15) «Նարինե Առուշամյան» Ա/Ձ, ք. Սիսիան,փ. Ադոնցի 3/1.
16) «Լիլիթ Այվազյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Իսրայելյան 38ա.
17) «Մերի Թադևոսյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Սիսական 46/10.
18) «Կարեն Անդրեասյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Գարեգին Նժդեհ 4/4.
19) «Անահիտ Հակոբյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Ռոմանի փ.3.
20)«Գագիկ Մկրտչյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Լեռնագործների 1/1.
21) «Հեղինե Ղումաշյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 2.
22) «Նարինե Հարությունյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 2.
23)«Օվսաննա Գուլքանյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Բարեկամություն 1Ա.
24)«Սառա Նաջարյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Ռոմանի 2.
25)«Սառա Թովմասյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան 1.
26) «Թաթուլ Գասպարյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փ.շ. 19:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է հաղորդագրության մեջ:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...