17:40 08.05.2020
Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի (OSCE PC) առցանց տարբերակով կազմակերպված հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և Շուշիի ազատագրման 28-ամյակին նվիրված ելույթով։
«Ելույթում հարգանքի տուրք է մատուցվում բոլոր նրանց, ում սխրագործությունների և զոհաբերությունների շնորհիվ Եվրոպայի ժողովուրդներն ազատագրվեցին նացիզմից։ Նշվում է, որ ավելի քան 600 հազար հայորդիներ տարբեր երկրների բանակներում իրենց մասնակցությունն են բերել այդ հաղթանակի գործին, և Հայաստանի բնակչության 1/7-րդը չի վերադարձել համաշխարհային պատերազմի մարտադաշտերից։ Հայ զինվորներն աչքի են ընկել իրենց արիությամբ և խիզախությամբ՝ արժանանալով տարբեր երկրների բարձրագույն պարգևների։
«Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հետ միասին տոնելու է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը. օր, որը խորհրդանշում է հաղթանակն ատելության, անհանդուրժողականության և ծայրահեղ ազգայնականության հանդեպ»։
Ի պատասխան Ադրբեջանի շարունակական կեղծ պնդումների՝ ելույթում շեշտվում է, որ Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոսն է, ով խիզախությամբ պաշտպանել է իր հայրենիքը 1920-ական թվականներին արտաքին ներխուժումներից։
Միաժամանակ անդրադարձ է կատարվում Վերմախտի կազմում ավելի քան 40 հազար զինվորից բաղկացած ադրբեջանական լեգիոնին և նացիստների հետ համագործակցած տխրահռչակ Մեհմեդ Ռասուլզադեին, որին Ադրբեջանում դիտարկում են որպես ազգային հերոս և որի արձաններն ամենուրեք են։
Անդրադառնալով Շուշիի ազատագրման 28-ամյակին, ելույթում նշվում է, որ 1992թ. մայիսի 9-ին այդ հինավուրց հայկական քաղաքի ազատագրումն ադրբեջանական օկուպացիայից հնարավոր դարձրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջակա բնակավայրերի ազգաբնակչության անվտանգության ապահովումը։
Շուշիի ազատագրումը ղարաբաղյան պատերազմի ամենակարևոր հաղթանակներից մեկն է։ Այն կյանքի հաղթանակն է մահի հանդեպ; խորհրդանիշն է պայքարի, որը մղվել է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության, ինչպես նաև իր բնօրրանում ապրելու իրավունքի ապահովման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ելույթն ամբողջությամբ (անգլերեն) հասանելի է այստեղ:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...