16:24 08.05.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին: Ընդունելությանը ներկա էին նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները:
Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորել է վետերաններին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի, Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման 28-ամյակի կապակցությամբ:
ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ հենց նրանք են մեր հերոսական էջերի այն գործող անձինք, ովքեր պարգևել են մեզ այդ փառավոր հաղթանակները:
Հայրենական մեծ պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններին ուղղված իր շնորհավորական խոսքում Է. Մարտիրոսյանն ասել է. «75 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակները խորհրդային մյուս ժողովուրդների հետ միասին պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության՝ իրենց անձնազոհ կեցվածքով և նվիրվածությամբ: Հպարտությամբ ցանկանում եմ նշել, որ մեր փոքր հանրապետությունն իր ծանրակշիռ լուման է ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում: Մենք դեռևս ունենք երջանիկ հնարավորություն` շփվելու այդ հերոսական իրադարձությունների մասնակիցների հետ։ Թող հաղթողների չխամրող փառքն ապրի դարեր` խիզախության և դիմացկունության վառ օրինակ ծառայելով սերունդներին»:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, ԱԱԾ տնօրենը դրամական պարգևով պարգևատրեց պատերազմի մասնակից ազգային անվտանգության մարմինների վետերաններ՝ Պետրոս Պետրոսյանին և Ալբերտ Հակոբջանյանին:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության21:50 09.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Գեորգի Ախալկացիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող շարունակական աջակցությունն՝ ուղղված ՀՀ մաքսային ենթակառուցվածքների արդիականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ աջակցությամբ ՊԵԿ ենթակառուցվածքների արդիականացման գործող ծրագրերը։ Մասնավորապես, Մեղրիի (Ագարակ) անցակետի, Երևանի […] ...
21:39 09.07.2025
Բեյլը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ այլ կարգավիճակովՈւելսի հավաքականի ու «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը մտադիր է ձեռք բերել իր ծննդավայրը ներկայացնող «Քարդիֆ Սիթի» ակումբը, գրում է The Sun-ը: «Քարդիֆ Սիթիի» սեփականատեր Վենսան Թենը պատրաստ է վաճառել ակումբը, որը մայիսին Չեմպիոնշիփից նահանջեց Առաջին լիգա: Բանակցություններն ընթացքի մեջ են: Բեյլն առաջարկում է 45 միլիոն եվրո, որն ավելի քան 2 անգամ պակաս է, քան […] ...
21:30 09.07.2025
TASR. Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներըՍլովակիան, ԵՄ երկրների դեսպանների մակարդակով, կրկին արգելափակել է համայնքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը։ Այս մասին հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունման հարցում փոխզիջում կարող է գտնվել առաջիկա օրերին։ Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սլովակիան հուլիսի 4-ին Բրյուսելում դեսպանների մակարդակով արգելափակել է Ռուսաստանի դեմ նոր […] ...
21:21 09.07.2025
Օրբան․ Պուտինն ու Թրամփը պետք է հանդիպեն՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համարՈւկրաինայում հակամարտությունը կարող է արագ լուծվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը անձամբ հանդիպեն, և միայն նրանց միջև հեռախոսազրույցները բավարար չեն լինի դրա համար։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Patriota YouTube ալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ եմ, որ Ուկրաինայում կհաստատվի հրադադար և խաղաղություն, եթե տեղի […] ...
21:10 09.07.2025
«Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն և թիմի 3 ֆուտբոլիստներ չեն կարողացել մասնակցել ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի նախախաղային ասուլիսին: «Ռեալի» ինքնաթիռը, ինչպես տեղեկացրել էինք, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ստիպված է եղել 3 ժամից ավելի մնալ օդում և մի քանի շրջան կատարել Վաշինգթոնի երկնքում, ինչից հետո թույլտվություն է ստացել և վայրէջք կատարել Նյու Ջերսիում, […] ...