18:46 08.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պաշտոնատարի անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու նոր դեպքեր:
2020 թվականի մայիսի 7-ին նշված դեպքերի առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:
Քննչական գործողությունների արդյունքում 2020 թվականի մայիսի 8-ին ՀՀ տարածքում տնտեսական գործունեություն ծավալող ընկերություններից մեկի ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:
Նույն օրը նախաքննական մարմնի որոշմամբ՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ՀՀ տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող մեկ այլ ընկերության ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն շղթայում ներգրավված բոլոր անձանց պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության21:50 09.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Գեորգի Ախալկացիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող շարունակական աջակցությունն՝ ուղղված ՀՀ մաքսային ենթակառուցվածքների արդիականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ աջակցությամբ ՊԵԿ ենթակառուցվածքների արդիականացման գործող ծրագրերը։ Մասնավորապես, Մեղրիի (Ագարակ) անցակետի, Երևանի […] ...
21:39 09.07.2025
Բեյլը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ այլ կարգավիճակովՈւելսի հավաքականի ու «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը մտադիր է ձեռք բերել իր ծննդավայրը ներկայացնող «Քարդիֆ Սիթի» ակումբը, գրում է The Sun-ը: «Քարդիֆ Սիթիի» սեփականատեր Վենսան Թենը պատրաստ է վաճառել ակումբը, որը մայիսին Չեմպիոնշիփից նահանջեց Առաջին լիգա: Բանակցություններն ընթացքի մեջ են: Բեյլն առաջարկում է 45 միլիոն եվրո, որն ավելի քան 2 անգամ պակաս է, քան […] ...
21:30 09.07.2025
TASR. Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներըՍլովակիան, ԵՄ երկրների դեսպանների մակարդակով, կրկին արգելափակել է համայնքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը։ Այս մասին հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունման հարցում փոխզիջում կարող է գտնվել առաջիկա օրերին։ Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սլովակիան հուլիսի 4-ին Բրյուսելում դեսպանների մակարդակով արգելափակել է Ռուսաստանի դեմ նոր […] ...
21:21 09.07.2025
Օրբան․ Պուտինն ու Թրամփը պետք է հանդիպեն՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համարՈւկրաինայում հակամարտությունը կարող է արագ լուծվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը անձամբ հանդիպեն, և միայն նրանց միջև հեռախոսազրույցները բավարար չեն լինի դրա համար։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Patriota YouTube ալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ եմ, որ Ուկրաինայում կհաստատվի հրադադար և խաղաղություն, եթե տեղի […] ...
21:10 09.07.2025
«Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն և թիմի 3 ֆուտբոլիստներ չեն կարողացել մասնակցել ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի նախախաղային ասուլիսին: «Ռեալի» ինքնաթիռը, ինչպես տեղեկացրել էինք, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ստիպված է եղել 3 ժամից ավելի մնալ օդում և մի քանի շրջան կատարել Վաշինգթոնի երկնքում, ինչից հետո թույլտվություն է ստացել և վայրէջք կատարել Նյու Ջերսիում, […] ...