Յուրաքանչյուրիս գերխնդիրն է ամրապնդել հաղթանակները՝ անվտանգության շարունակական ամրապնդմամբ. Արցախի պետնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+34.09 oC

Յուրաքանչյուրիս գերխնդիրն է ամրապնդել հաղթանակները՝ անվտանգության շարունակական ամրապնդմամբ. Արցախի պետնախարար

13:55 09.05.2020

«Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հարգարժան վետերաններ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման ակունքներում կանգնած ազատամարտիկներ, այս տարի նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանը: ԽՍՀՄ ժողովուրդները հերոսաբար դիմակայել են հրեշավոր մարտերին և տասնյակ միլիոնավոր կյանքերի գնով ապահովել խաղաղ ապագան: Ֆաշիզմի դեմ պայքարում իր սխրանքներով անուրանալի դերն է ունեցել նաև արցախահայությունը՝ սերունդներին թողնելով հայրենասիրության և անձնվիրության յուրահատուկ դասեր»,- հաղթանակների օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ մեր բազմադարյա պատմությունը հարուստ է հերոսապատումներով, այդ պատումները կերտած նվիրյալների կերպարներով ու գաղափարական անխոցելի շերտերով.

«Թերևս, մտքի ու ոգու աներևակայելի թռիչքն էր, որ հաղթահարեց Շուշիի բարձունքը, մեկընդմիշտ լռեցրեց ադրբեջանական մահաբեր կրակակետերն ու բերդաքաղաքը վերադարձրեց իրական տերերին: Խաղաղվեց Շուշիի, և աստիճանաբար Արցախ աշխարհի երկնակամարը»:

Արցախի պետական նախարարն ընդգծել է, որ այդ խաղաղությունը կերտողն ու այսօր պարտադրողը համայն հայության պարծանք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն է: Նա նաև նկատել է, որ անվտանգության հիմնական երաշխավորը շարունակում է իր առաքելությունը՝ շարունակաբար կատարելագործվելով և ամուր պահելով սահմանը:

«Այսօր մեր հարգանքն ու խոնարհումն ենք բերում բոլոր նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքն են նվիրել մեր ազատության, ազգային իղձերի իրագործման համար, ովքեր կռել են հաղթանակն ու վերադարձրել ինքավստահությունը մեր ուժերին, պարգևել արժանապատիվ ապագա կառուցելու հնարավորություն: Եվ յուրաքանչյուրիս գերխնդիրն է ամրապնդել հաղթանակները անվտանգության շարունակական ամրապնդմամբ, տնտեսության կայուն զարգացմամբ, հոգևոր, մշակութային արժեքների, և իհարկե, հիշողության պահպանմամբ:
Շնորհավո՜ր Եռատոն»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

13:47 23.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանից, նրա կնոջից և որդուց հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և […] ...

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման

13:33 23.07.2025

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև օգոստոսի 8-ը […] ...

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

13:20 23.07.2025

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

Սևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

13:07 23.07.2025

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...

Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներ

12:54 23.07.2025

Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներ

Հուլիսի 24-ին կկայանան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Աստանա» (Ղազախստան) – «Զիմբրու» (Մոլդովա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Լեհաստանի Չեստոխովա քաղաքում էլ կկայանա «Ռակով» (Լեհաստան)-«Ժիլինա» (Սլովակիա) հանդիպումը: Այս հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը: ...

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

12:40 23.07.2025

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...

BACK_TO_TOP