Մայիսյան Եռատոնի օրը 10 հազար անվադողերի առաջին խմբաքանակը Գյումրիից ուղարկվեց պաշտպանական դիրքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Մայիսյան Եռատոնի օրը 10 հազար անվադողերի առաջին խմբաքանակը Գյումրիից ուղարկվեց պաշտպանական դիրքեր

16:00 09.05.2020

Մայիսյան եռատոների օրը հավաքված անվադողերի առաջին խմբաքանակը՝ 1000 տարբեր չափերի անվադողեր, Գյումրիից ուղարկվեց   սահման՝ հյուսիսարևելյան և հարավարևմտյան ուղղություններով: Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը:

Անվադողեր հավաքելու և Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ ուղարկելու մտահղացումը Ժորայի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ 2016 թվականին առաջին անգամ այցելեց այն դիրքը, որտեղ ծառայում էր եղբայրը:

«Երբ գնացի Արցախ ու շրջեցինք դիրքերում, նկատեցի անվադողերով պատրաստված դիտակետերը, դրանց անհրաժեշտությունը  զինվորներն ու սպաները շատ կարևորեցին ու ասացին, որ եթե բոլոր դիտակետերը պատրաստված լինեն անվադողերով, ապա անվտանգությունն ավելի ապահով կլինի: Վերադարձա Գյումրի ու որոշեցի հենց այդ օրվանից էլ զբաղվել անվադողեր հավաքելով: Բոլոր ծանթներս, հայրս, եղբորս ընկերներն ու անծանոթ մարդիկ ներգրավվեցին այս գործում ու առաջին խմբաքանակը սահման ուղարկեցին մի քանի ամիս անց»,- իր նախաձեռնության մասին է պատմում Ժորա Աբգարյանը:

Անվադողերի մեծ մասը տրամադրում են վուլկանիզացիաները, տեղեկացնում են, որ կա հավաքված խմբաքանակ, իսկ տղաները մեքենաներով շրջում, հավաքում և մեկ վայրում են կենտրոնացնում վարորդների համար անպիտան դարձած, բայց բանակին անհրաժեշտ անվադողերը:

«Անվադողերը հավաքում ենք մեկ վայրում այս գործում մեզ օգնող կամավոր տղաների հետ, հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակը տրամադրում են բեռնատար մեքենաներ, որոնցով էլ անվադողերը տեղափոխում ենք դիրքեր, իսկ այնտեղ արդեն գործընթացը շարունակում են ինժեներական վարրչության մասնագետները»,- ասում է նա:


Ըստ նախաձեռնության հեղինակի՝ խրամուղիներն ու խրամաբջիջները անվադողերով պատելը անվտանգության երաշխիքներից մեկն է: Դրանք լցվում են հողով ու հատուկ դասավորվածությամբ շարվում դիտակետերի շուրջ ու զինվորներին հնարավորինս պաշտպանում են թշնամու գնդակներից:

«Հազարավոր անվադողեր ենք արդեն ուղարկել սահմանագիծ, դրանցով համալրում ենք առաջին գծում գտնվող դիրքերը, որոշ հատվածներում արդեն աշխատանքները հասել են երկրորդ ու երրորդ գիծ, ես ամեն խմբաքանակ ուղարկելուց ամիսներ անց լինում եմ դիրքերում ու տեսնում կատարված աշխատանքները: Նախաձեռնության բոլոր մասնակիցների և իմ միակ նպատակը մեր զիվորների կյանքի պաշտպանությունն է»,- նշում է նախաձեռնության հեղինակը:

Ժորային ոգևորում է անվադողերի հավաքման ու տեղափոխման գործընթացում պատանիների ու դպրոցականների ներգրավվածությունը: Նախաձեռնությանը մշտապես կամավոր կերպով օգնում են Գյումրիի ավագ դպրոցների աշակերտները:


Անվադողեր հավաքելու «Տիգրան Աբգարյան» մարտական  պատրաստության ակումբի նախաձեռնությունն արդեն վաղուց դուրս է եկել Գյումրիի ու Շիրակի մարզի սահմաններից ու տարածվել հանրապետության մյուս բնակավայրերում և Երևանում:

Մինչ օրս սահման է ուղարկվել 22 հազարից ավելի անվադող՝ մոտ 200 բեռնատար, ևս 50 բեռնատար առաջիկա օրերին կհասնի Հայաստանի ու Արցախի դիրքեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP