Փոփոխություններ Հողային օրենսգրքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Փոփոխություններ Հողային օրենսգրքում

20:03 11.06.2018

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բացառապես կողմ ձայներով առաջիկա լիագումար նիստերի օրակարգ է ընդգրկել երկրորդ ընթերցման ներկայացրած «Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես հանձնաժողովին տեղեկացրել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ստացել:

Հիշեցնենք, որ օրենքի տվյալ նախագծով հստակեցվում է հողային շերտի դասակարգումը, սահմանելով հետևյալ խմբերը.

1. Մշակովի հողեր՝ հողեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության վարելահողերը և բազմամյա տնկարկները, բնակավայրի հողերից` տնամերձ և այգեգործական հողերը` մասնակի, անտառային հողերից` վարելահողերը:

2. մարգագետիններ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է տարախոտային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերից` խոտհարքները, արոտավայրերը, այլ հողատեսքերը, որոնց թվում նաև մասնակի ընդգրկված են բնակավայրերի խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության հողերը, ինչպես նաև անտառային հողերից` խոտհարկներն ու արոտները:

3. ծառածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է ծառային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի և անտառային հողերից` անտառները:

4. թփուտապատ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է թփային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի և անտառային հողերից` թփուտները:

5. ջրածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցված է ջրային օբյեկտներով(գետեր, բնական և արհեստական ջրամբարներ ու լճեր), այդ թվում մասնակի ընդգրկում են հողային ֆոնդի ջրային  և հատուկ պահպանվող տարածքների հողերը:

6. բուսականությունից զուրկ տարածքներ` ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը, որոնց թվում է նաև տնամերձ և  այգեգործական հողերը, խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը, հասարակական, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերը,  ինչպես նաև պահուստային հողերը:

Օրենքի նախագծով նաև կարգավորվում է հողի բերրի շերտի օգտագործման և տեղափոխմանն առնչվող իրավահարաբերությունները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:18 14.07.2025

Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

15:12 14.07.2025

Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան […] ...

SHANTNEWS

15:00 14.07.2025

SHANTNEWS

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

14:57 14.07.2025

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...

Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

14:51 14.07.2025

Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի հասունացումը և բերքահավաքը։ Սկսվել է ծխախոտի վերին տերևների առաջացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում։ Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և եգիպտացորենի հասունացումը, շարունակվել է […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

14:45 14.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...

BACK_TO_TOP