Փարիզի քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է իրենց կայքում լրացնել առցանց ձևաթուղթ՝ դեղատներում անվճար բազմակի օգտագործման դիմակներ ստանալու համար:
Մայիսի 11-ը Ֆրանսիայում դարձել է կորոնավիրուսային համավարակի ֆոնին կիրառված սահմանափակումների աստիճանական վերացման առաջին օրը: Երկրում սկսել են բացվել դպրոցները, հագուստի խանութները, առևտրի կենտրոնները (բացառությամբ Փարիզի), վարսավիրանոցները, գրախանութները, ծաղկի սրահները: Միևնույն ժամանակ, խոշոր քաղաքներում գտնվող սրճարանները, բարերը և ռեստորանները, լողափերն ու զբոսայգիները փակ են մնում մինչև իշխանությունների նոր հրահանգը:
Ինչպես ավելի վաղ հայտնել են Ֆրանսիայի իշխանությունները, հասարակական տրանսպորտում դիմակ կրելը դառնում է պարտադիր, 135 եվրո տուգանք է նախատեսվում այդ կանոնը խախտելու համար:
«Փարիզի քաղաքապետարանը ձեզ ապահովում է լվացվող գործվածքից դիմակով: Մայիսի 11-ից մենք հրավիրում ենք ձեզ գալ դեղատներ և անվճար ստանալ ձեր դիմակները»,- ասվում է քաղաքապետարանի կայքում:
Նշվում է, որ դիմակները կտրվեն ինքնությունը հաստատող փաստաթղթերի ներկայացման դեպքում: