Ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն ա, էգուց կասի՝ կերան, սպանին, մորթին. Սասուն Միքայելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն ա, էգուց կասի՝ կերան, սպանին, մորթին. Սասուն Միքայելյան

16:34 11.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում ելույթից առաջ հայտարարեց՝ ելույթը կապ չունի խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ:

«Իմ ծնողները Եղեռնի ծնունդ են, հայրս 1912 թվին է ծնվել, մայրս՝ 1915, ես 15 տարեկանից հորից զրկվել եմ, հերս, հորեղբայրս գնացել են բանակ, հորեղբայրս անհայտ կորել է, հայրս վիրավոր եկել է՝ կանտուժեննի, տենց ընտանիք է ձևավորված, և այս ժամանակահատվածում իմ օրորոցայինը եղել է՝ Եղեռնի ժամանակաշրջանում ինչ է կատարվել: Իմ պապերը գաղթել են Մուշ գավառից, տարիների ընթացքում միշտ մորս խոսքերով եմ հասկացել՝ ինչ է եղեռնը, ինչ է թուրքը»,- նշեց նա:

Միքայելյանը ևս մի դրվագ պատմեց իր մոր մասին:

«Ես որ Ղարաբաղում եմ եղել, քույրերս են պատմել: ՄԵնք 7 երեխա ենք եղել, ասում է՝ նստած քեզնից էինք խոսում, լուսահոգի մերս ասում է՝ երեխեք, Աստված չանի՝ Սասունը պլեն ընկնի, ճիշտ կլինի՝ զոհվի: Էսօր ինձ համար սուրբ են և՛ Էդմոնի մայրը, և՛ Ալենի մայրը, և՛ բոլորիդ մայրերը: Էդմոնի եղբայրը … այն, ինչ Էդմոնն այս ամբիոնից անվանել է Ալենին, նույն բանը Էդմոնի ախպերը գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով, երիտասա՛րդ, քո մայրը ինձ համար սուրբ է, բայց քո խոսքերի համար եթե ներողություն չխնդրեցիր, իմ անցած ուղին բոլորդ էլ գիտեք, գիտեք՝ ես ով եմ, լավ բան չի սպասվի քեզ, մեծի խորհուրդ եմ տալիս՝ ելնես, ներողություն խնդրես իմ ծնողից»,- ասաց պատգամավորը:

Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ Միքայելյանը նշեց.

«Երկու եղբորով հասկանան, ներողություն խնդրեն և՛ Ալենից, և՛ ինձանից: Էս դահլիճում դեպք է պատահել, ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն ա, էգուց կասի՝ կերան, սպանին, մորթին: Էն, ինչ էս դահլիճում կատարվել ա, իրա մեղքով ա կատարվել: Եթե էդքան տղա ա ինքը, մենք երկուսով մանդատներս դնում ենք, թող էս կուսակցություններն իրանց գործը շարունակեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

11:11 09.07.2025

Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

11:00 09.07.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

10:48 09.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

10:36 09.07.2025

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

10:30 09.07.2025

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

10:11 09.07.2025

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...

BACK_TO_TOP