17:15 11.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը:
Պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 30-ամյա կալանավորը, որն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ քննված մեկ այլ քրեական գործով ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 2018թ. մարտից մինչև նույն թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում շարունակել է զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվող, իրեն օժանդակող, քննությամբ չպարզված անձանց միջոցով:
Այսպես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորը 2018 թվականի մարտից մինչև նույն թվականի հունիս ամիսը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և իրացնելուն իրեն օժանդակելու հարցում պարբերաբար պայմանավորվածություն է ձեռք բերել քննությամբ չպարզված անձի հետ: Վերջինս պարտավորվել է նշված կալանավորի մատնանշված վայրերից վերցնել MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոցները, այնուհետև դրա իրացման նպատակով տեղափոխել և թաքցնել նրա մատնանշած մեկ այլ վայրում:
Հիշյալ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ այլ խցում պատիժ կրող 36-–ամյա կալանավորը նույն ՔԿՀ 30-ամյա կալանավորին հայտնել է MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին և խնդրել իրացնել այդպիսիք: 30-ամյա կալանավորը համաձայնել է, պայմանավորվել են նաև գնի շուրջ, որից հետո նրա պահանջով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 36-ամյա կալանավորը յուրաքանչյուր անգամ թմրամիջոցներ ձեռք բերելիս «Իդրամ» վճարային համակարգի իր հաշվից գումարներ է փոխանցել 30-ամյա կալանավորի կողմից օգտագործվող նույն վճարային համակարգի հաշվին՝ վճարելով թմրամիջոցների դիմաց:
Այնուհետև, քննությամբ չպարզված անձը, 30-ամյա կալանավորին իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և այն 36-ամյա կալանավորին իրացնելու հարցում խոստացված օժանդակությունը ցուցաբերելով, գործով չպարզված հանգամանքներում նրա մատնանշած վայրերից վերցրել է թմրամիջոցները, այն տեղափոխել և թաքցրել 30-ամյա կալանավորի մատնանշած և քննությամբ չպարզված մեկ այլ վայրերում: 30-ամյա կալանավորը 36-ամյա կալանավորին հայտնել է թմրամիջոցի թաքստոցների տեղերը, որտեղից վերջինս անհայտ անձի միջոցով իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել թմրամիջոցներ, որոնք էլ իր հերթին մի շարք անձանց օժանդակությամբ ապօրինի իրացրել է Երևան քաղաքի մի քանի բնակիչների:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով, ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...