Ի՞նչ միջոցառումներ է իրականացնում ԿԲ-ն COVID 19-ի հետևանքով առաջացած խնդիրների լուծման նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+28.09 oC

Ի՞նչ միջոցառումներ է իրականացնում ԿԲ-ն COVID 19-ի հետևանքով առաջացած խնդիրների լուծման նպատակով

18:14 11.05.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, մշտադիտարկելով COVID 19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և գնահատելով դրա հավանական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության, ֆինանսական համակարգի, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների վրա, իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով:

Ստորև ներկայացնենք 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին Կենտրոնական բանկի կողմից իրականացված հիմնական միջոցառումների ամփոփ նկարագիրը․

  1. Կենտրոնական բանկի խորհուրդը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկու փուլով՝ 5.5%-ից իջեցնելով 5.0%: Հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը և առկա ցածր գնաճային միջավայրը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտել ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
  2. Ֆինանսական շուկայի տատանողականությունը հարթելու, ռիսկերն ու անորոշությունները նվազեցնելու և դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով դրամավարկային քաղաքականության հիմնական ռեպո գործիքի միջոցով տրամադրվել է շուկայի աճող պահանջարկին համահունչ դրամային իրացվելիություն: Այս գործողության արդյունքում միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքը պահպանվել է քաղաքականության նպատակային տոկոսադրույքի շրջանակներում և ապահովվել է պետական արժեթղթերի եկամտաբերության կորի կայունացումը:
  3. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվը 10%-ից իջեցնել 9%: Համաձայն որդեգրած երկարաժամկետ քաղաքականության՝ Կենտրոնական բանկը մշտապես ապահովում է բանկային համակարգի կարգավորման սկզբունքների (այդ թվում՝ կապիտալի կառուցվածքի նկատմամբ պահանջների) համապատասխանությունը Բազելյան կոմիտեի կողմից սահմանված ստանդարտներին։ Տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վրա COVID-19-ի տարածմամբ պայմանավորված անորոշությունների բացասական հետևանքները մեղմելու նպատակով որոշում է կայացվել ընդհանուր կապիտալի կառուցվածքում մեծացնել լրացուցիչ կապիտալի տեսակարար կշիռը՝ հնարավորություն տալով բանկերին ստորադաս փոխառություններ և կապիտալի այլ գործիքներ ներգրավելու միջոցով իրականացնել տնտեսության լրացուցիչ վարկավորում։ Որոշումը հանդիսանում է Կենտրոնական բանկի՝ ֆինանսական կայունության երկարաժամկետ  քաղաքականության մաս և ապահովում է բանկերի հնարավոր ռիսկերը և վնասները կլանող գործիքների բավարար մակարդակ:
  4. Կենտրոնական բանկը համապատասխան ազդակներ է փոխանցել բանկերին ձևավորված կապիտալի բուֆերները բանկային գործառնությունների իրականացման շարունակականությունն ապահովելու նպատակով օգտագործելու ուղղությամբ։ Կենտրոնական բանկը, առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կարգավորման դաշտում ներդրել է սթրեսային իրավիճակներին դիմակայելու և տնտեսական անկման փուլում վնասները կլանելու տարբեր գործիքներ։ Բանկային համակարգում ներդրված գործիքների առկայությունը հնարավորություն է ստեղծում տնտեսության  ժամանակավոր անկման փուլում միջոցներն ուղղել տնտեսվարող սուբյեկտների վարկավորմանը, ինչպես նաև դիմակայել սթրեսային իրավիճակից բխող վնասներին։ Նմանատիպ գործիքներից են կապիտալի բուֆերները, որոնք սահմանված են ի լրումն կապիտալի համարժեքության նորմատիվների և նախատեսված են սթրեսային ժամանակահատվածին հատուկ ռիսկերը (այդ թվում՝ համակարգային) զսպելու համար։
  5. Կենտրոնական բանկի կողմից հետաձգվել է Բազել 3-ով սահմանված իրացվելիության երկու նոր նորմատիվների՝ իրացվելիության ծածկույթի նորմատիվի (LCR) և զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի (NSFR) ներդրման ժամկետը՝ բանկերի կողմից տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումն անխափան իրականացնելու նպատակով։ Իրացվելիության նոր նորմատիվներն ուժի մեջ կմտնեն 2021թ․ հունվարի 1-ից։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ սովորական ռեժիմով շարունակում են գործել բանկերի իրացվելիության ռիսկը կարգավորող ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվները։
  6. Երկարաձգվել են ֆինանսական կազմակերպությունների կողմից հաշվետվությունների, այդ թվում՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, հեռանկարային զարգացման ծրագրերի, վերականգնման ծրագրերի ներկայացման ժամկետները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մի կողմից ֆինանսական կազմակերպություններում մարդկային ռեսուրսների սակավությունը և մյուս կողմից ֆինանսական կազմակերպությունների գործունեության շարունակականության և անընդհատության ապահովման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական բանկի կողմից հաշվետվությունների ներկայացման ժամկետների հետաձգումները ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն են տվել իրենց գործառնական կարողություններն առավելապես ուղղել հաճախորդների և տնտեսության սպասարկմանը։ Երկարաձգումները կատարվել են՝ ելնելով տարբեր հաշվետվությունների ներկայացման պարբերականությունից, առանձին դեպքերում սահմանելով մինչև 2 ամիս հետաձգման հնարավորություն։ Տարեկան հաշվետվությունների համար վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 31-ը։
  7. Կենտրոնական բանկի կողմից արվել են հայտարարություններ՝ հաճախորդների ուղղորդելով օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, ինչը ուղղված է նաև ֆինանսական կազմակերպությունների գործառնական կարողությունների մեծացմանը։
  8. Այս ընթացքում Կենտրոնական բանկի Թեժ գիծը աշխատել է արտակարգ ռեժիմով։ Կենտրոնական բանկի մասնագետները պատասխանել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումներին, ուղղորդել և տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվություն, ուսումնասիրել նրանց կողմից ներկայացված բողոքները:
  9. Կենտրոնական բանկը ամենօրյա ռեժիմով հանդիպումներ և քննարկումներ է ունենում ֆինանսական կազմակերպությունների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանկերի միջոցով իրականացվող տնտեսական և սոցիալական տարբեր ծրագրերով իրականացվող միջոցառումների ընթացքը, և թե՛ ֆինանսական կազմակերպությունների կողմից բարձրացվող այլ հարցերին օպերատիվ և համակարգված լուծումներ տալու գործընթացը։ Հաղորդակցման ընթացքում Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է բանկերին անհրաժեշտ ծավալի իրացվելի միջոցներ տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ։
  10. Վարկային պարտավորությունները պայմանագրերին համապատասխան կատարելու դժվարություններով պայմանավորված՝ վերանայվել են COVID-19 համավարակից առանձնակի տուժած բիզնեսի և ֆիզիկական անձ վարկառուների պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում մի շարք վարկառուների վարկունակության վատթարացումը պայմանավորված էր COVID-19 համավարակից բխող համակարգային ռիսկով, Կենտրոնական բանկի և վարկատու կազմակերպությունների համագործակցության արդյունքում ձևավորվել են մեխանիզմներ, որոնց կիրառումը հնարավորություն է տվել անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։
  11. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն, «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն և «Գերմանահայկական հիմնադրամ»-ը, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծել իրենց ծրագրերի շրջանակներում բանկերի միջոցով հաճախորդներին տրամադրված վարկերի մայր գումարների մարումները հետաձգել մինչև 6 ամսով։
  12. Հաշվի առնելով Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որդեգրած մոտեցումները և նպատակ ունենալով ապահովել պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ Կենտրոնական բանկը բանկերին ուղղորդել է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով․
    • բռնագանձում չտարածել վարկառուների այն հաշիվների նկատմամբ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միջոցառումների շրջանակներում տրամադրվել են ֆիզիկական անձանց օգնությունները և այլ սոցիալական աջակցությունները,
    • միջոցներ ձեռնարկել, որպեսզի սոցիալական աջակցության միջոցներից չգանձվեն որևէ միջնորդավճարներ։

Նշվում է, որ ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել միջազգային կառույցների, այլ երկրների կենտրոնական բանկերի և քաղաքականություն մշակողների կողմից իրականացվող միջոցառումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումները, որպեսզի այդ զարգացումներով պայմանավորված նորանոր ռիսկերի ներքո իր գործիքակազմով կարողանա ապահովել ֆինանսական ինստիտուտների, ենթակառուցվածքների և շուկաների անխափան գործունեությունը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

13:00 09.07.2025

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

12:47 09.07.2025

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

12:39 09.07.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի Բրյուս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

12:35 09.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

12:26 09.07.2025

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:18 09.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP