Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 27.2 մլն դրամի առերևույթ հափշտակության գործն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 27.2 մլն դրամի առերևույթ հափշտակության գործն ուղարկվել է դատարան

13:36 12.05.2020

Ավարտվել է ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված ստուգման արդյունքներով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված, ապա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի հիման վրա ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արարատի պահպանության բաժնի և նույն բաժնի Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետեր՝ Գ.Հ.-ն և Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով նույն բաժնի հաշվապահ Փ.Գ.-ի հետ, 2015-2017թթ. ընթացքում մշակել և գործադրել են պետական բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա: Համաձայն դրա՝ բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծվել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծել պետական բյուջե: Յուրաքանչյուր ամիս գոյացած այդ գումարները, իսկ առանձին դեպքերում նաև բաժնի ծառայողներին հասանելիք պարգևավճարները, մինչև 2016թ. Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետ Գ.Հ.-ի, դրանից հետո՝ մինչև 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում այդ պաշտոնում նրան հաջորդած Ա.Ա.-ի ցուցումով, հաշվապահ Փ.Գ.-ն փոխանցել է իր, բաժանմունքի պետերի, ինչպես նաև բաժանմունքի մի քանի աշխատակիցների բանկային քարտերի հաշիվներին: Դրանից հետո վերջիններիս կողմից նշված աշխատակիցներից ամեն ամիս պահանջվել և ստացվել են նրանց հաշիվներին փոխանցված ավել գումարները: Ապա Փ.Գ.-ն բաժանմունքի պետերի  ցուցումով իրեն փոխանցված, ինչպես նաև իր կողմից հավաքված տարբեր չափերի ընդհանուր գումարը յուրաքանչյուր անգամ հանձնել է նրանց: Արդյունքում նշված ժամանակահատվածում, նկարագրված եղանակով հաշվապահի օժանդակությամբ Գ. Հ.-ի կողմից առերևույթ յուրացվել է ընդհանուր 11.5 մլն, իսկ Ա.Ա.-ի կողմից՝ շուրջ 13 մլն ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, պարզվել է, որ Գ.Հ.-ն, ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի պետի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում, 2016թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին, չունենալով բաժնի աշխատակիցներին դրամական օգնություն հատկացնելու լիազորություն, նույն բաժնի թվով 41 ծառայողների կողմից տարբեր բնույթի անձնական խնդիրների վերաբերյալ ներկայացված զեկուցագրերի հիման վրա, բաժնի նախկին հաշվապահի օժանդակությամբ, որպես դրամական օգնություն նրանց փաստացի վճարել է ընդհանուր 2.7 մլն ՀՀ դրամ՝ կատարելով այդ չափով առերևույթ վատնում:

2020թ. փետրվարի 11-ին Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և վերականգնել իրեն մեղսագրվող՝ շուրջ 13 մլն ՀՀ դրամը։

2020թ. ապրիլի 7-ին, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրված ցուցումով վարույթն իրականացնող մարմինը որպես մեղադրյալ է ներգրավել նաև Գ.Հ.-ին և Փ.Գ.-ին:

Գ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից վերականգնվել է պատճառված վնասից 360.000 ՀՀ դրամ գումարը։

Փ.Գ.-ին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ)։ Առաջադրված մեղադրանքում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

Նախաքննության ընթացքում մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պատճառված վնասների և դատական ծախսերի ապահովման նպատակով։

2020թ. մայիսի 12-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 3 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:37 09.07.2025

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

14:08 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

BACK_TO_TOP