15:46 17.05.2020
Drudawgthedrood մականունով Reddit օգտատերը պատմել է այն մասին, թե ինչպես է ընկել հիվանդանոց՝ ընկերների կատակն ընկալելով որպես շիզոֆրենիայի սրացում: Տղամարդը նշել է, որ թեպետ ոչ ոք չի իմացել իր հիվանդության մասին, միևնույն է՝ նա այլևս չի ցանկանում շփվել այդ մարդկանց հետ: Գրառման հեղինակը այլ օգտատերերին խնդրել է գնահատել՝ արդյոք նա ճիշտ է վարվել, և մեկնաբանողների մեծամասնությունը սատարել է նրան:
Drudawgthedrood-ն ասել է, որ իմացել է իր ախտորոշման մասին, երբ 22 տարեկան է եղել: Նա դեղեր է ընդունում: Տղամարդն իր ընկերներին չի պատմել ախտորոշման մասին, ուստի նրա շրջապատի մարդկանց մեծ մասը նրա պահվածքը համարել է տարօրինակ:
Խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ ընկերները որոշել են նրա գլխին խաղ խաղալ: Նրանք հագել են տարօրինակ հագուստ (օրինակ ՝ նրանցից մեկը կախարդի գլխարկ է կրել, իսկ մյուսը՝ դինոզավրի տեսքով եղել) և սկսել են առաջարկել դավադրության տարբեր տեսություններ՝ ձևացնելով, թե ամենասովորական բաներից են խոսում: Նրանց պահվածքը մեծապես վախեցրել է Drudawgthedrood-ին. նա նրանց խաղը համարել է հալյուցինացիա: Տղամարդը մտածել է, որ դեղահաբերը դադարել են օգնել, և գնացել է հիվանդանոց, որտեղ անցկացրել է մի քանի օր: Դուրս գրվելուց հետո նա իր ախտորոշման մասին հայտնել է խաղը կազմակերպողներին և բացատրել, թե ինչ է պատահել իր հետ: Ընկերները երկար ժամանակ ներողություն են խնդրել նրանից, բայց գրառման հեղինակը անտեսել է նրանց ներողությունը և որոշել, որ այլևս չի ցանկանում շփվել այդ մարդկանց հետ:
Մեկնաբանություններում Reddit- ի օգտատերերը աջակցել են Drudawgthedrood- ին: «Եթե երկու կողմերն էլ չեն ծիծաղում, ապա դա ոչ թե խաղ է, այլ՝ ծաղր», – գրել է Boliele-ը: Մեկ այլ օգտատեր նշել է, որ գրառման հեղինակի ընկերները գործել են սադիստների պես, և դա ամենևին էլ զվարճալի չէ: Նա խորհուրդ է տվել, որ տղամարդն այլևս չշփվի այդ մարդկանց հետ և չանհանգստանա այն փաստից, որ նրանցից թաքցրել է իր ախտորոշումը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության19:54 09.07.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...
19:49 09.07.2025
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետՀուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
19:44 09.07.2025
«Փյունիկի» հայտացուցակը․ Կոնֆերենցիաների լիգա«Փյունիկի» մամուլի ծառայությունը հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Ստանիսլավ Բուչնև, Հենրի Ավագյան։ Պաշտպաններ. Ժոել Բոպեսու, Ալեմաո, Ալեքսանդր Միլկովիչ, Սերգեյ Վակուլենկո, Միխայիլ Կովալենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Նիկոլաոս Կայնուրգիոս։ Կիսապաշտպաններ. Սեադ Իսլամովիչ, Դանիլ Կուլիկով, Սոլոմոն Ուդո, Դանիել Աղբալյան, Կառլեն Հովհաննիսյան։ Հարձակվողներ. Էդգար Մալաքյան, Խավի Մորենո, Յուսուֆ Օտուբանջո, Մատաս Վարեյկա, Վագներ Գոնսալվես, Սերոբ […] ...
19:34 09.07.2025
49-ամյա տղամարդու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 49-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 12 բույս: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...
19:24 09.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել էՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 29-ից հուլիսի 5-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, […] ...
19:16 09.07.2025
Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված: Պարզվել է նրան թմրամիջոցն իրացրած անձի ինքնությունը։ 33-ամյա տղամարդը Երևանի Սարալանջի փողոցում ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով […] ...