Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 11-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.79 oC

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 11-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով

17:34 12.05.2020

ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից ստացված տվյալների համաձայն՝ Սևանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ գրանցված նիշը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Այս տարվա հունվարի 9-ից մինչև մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն 497 հազար խորանարդ մետր ջուր: Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

Արգիճի գետի ջրի ելքը մայիսի 11-ի առավոտյան կազմել է 34, Մասրիկի ելքը՝ 15,6, Գավառագետի ելքը՝ 14,9 խորանարդ մետր վայրկյան: Սևան թափվող գետերն առայժմ հեռու են իրենց վտանգավոր ելքերից, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից:

https://www.facebook.com/gegharkunik.gov/photos/a.241708146703321/590259241848208/?type=3&theater

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում գտնել տվյալ տարածքի տիեզերական լուսանկարները. ԲՏԱ նախարար

12:58 15.05.2025

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում գտնել տվյալ տարածքի տիեզերական լուսանկարները. ԲՏԱ նախարար

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի՝ Տիգրան Պետրոսյանի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում տիեզերական լուսանկարներ գտնելու ուղղությամբ, սակայն վերջին լուսանկարները, որոնք հաջողվել է ձեռք բերել, թվագրվում են ապրիլի 26-ով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը նշեց, որ վերջին հասանելի լուսանկարները տվյալ տարածքից արվել են ապրիլի 26-ին, […] ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:55 15.05.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Մայիսի 15-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկն առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է […] ...

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

12:44 15.05.2025

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

Երևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակը համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։ ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ […] ...

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

12:32 15.05.2025

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

12:19 15.05.2025

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։   ...

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

12:05 15.05.2025

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...

BACK_TO_TOP