17:40 12.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Ծաթեր գյուղի 78-ամյա բնակչուհու մահվան մի շարք հանգամանքներ:
2020 թվականի մայիսի 10-ին` ժամը 00:40-ին, Ծաթեր գյուղի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր ամուսինն իրենց տանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, այնուհետև շանը տարել է տուն, բաց թողել տարեց կնոջ վրա, որը հոշոտել է կնոջը, որի հետևանքով նա մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ստացվել է Թումանյանի քննչական բաժնում և ընդունվել վարույթ:
Պարզվել է, որ 36-ամյա տղամարդն իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում ձևավորված վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իրենց տանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին` պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձևով վնասվածքներ: Այնուհետև, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել. արդյունքում՝ ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է:
Իրականացվել են քննչական և այլ դատավարական գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...
13:35 09.07.2025
Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:23 09.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետՀուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...
13:11 09.07.2025
Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ԶախարովաԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...