18:41 12.05.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է արել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 26-ամյակի կապակցությամբ:
«1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ:
Հրադադարի մասին համաձայնագիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որը հակամարտության հիմնական կողմերից մեկի՝ Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ լիարժեք եռակողմ բանակցությունների արդյունքն էր:
Անժամկետ հրադադարին հասնելու ուղին հեշտ չէր։ Պատերազմին վերջ դնելու նախորդ փորձերը ձախողվում էին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը, վստահ լինելով իր ռազմատեխնիկական գերազանցության մեջ, հույս ուներ հակամարտությունը լուծել ուժային եղանակով: Դիվանագիտական հաջողությունը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ Արցախի պաշտպանության բանակը ետ մղեց Ադրբեջանի զինված ագրեսիան և ապահովեց հանրապետության անվտանգ սահմանները՝ դրանով իսկ լրջորեն խաթարելով հակամարտությունը ռազմական ուժի միջոցով լուծելուն ուղղված Բաքվի ներուժը։
Անժամկետ հրադադարի հաստատման մասին համաձայնագրին հասնելու ճանապարհին մեկ այլ խոչընդոտ էր Արցախի Հանրապետության հետ ուղղակի բանակցություններ վարելու Ադրբեջանի դժկամությունը: Սակայն իր ռազմական ներուժի զգալի թուլացումից հետո Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն դադարել են խոչընդոտել բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ներգրավվածությանը, այլև հենց իրենք են բազմիցս անմիջական շփումներ նախաձեռնել Արցախի իշխանությունների հետ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Ուղղակի բանակցություններ վարելու համար հիմնական խոչընդոտի վերացումը թույլ է տվել կենտրոնանալ էական հարցերի վրա, ինչը հիմք է դրել հետագա դիվանագիտական հաջողությանը՝ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման անժամկետ ռեժիմի հաստատմանը։
Դժվար է գերագնահատել 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի կարևորությունը, որը հնարավորություն է տվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական հուն և պայմաններ ստեղծել, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների աջակցությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորման ուղիներ փնտրելու վրա։
Ցավոք, հետագա տարիներին չհաջողվեց զարգացնել այս նվաճումը, ինչը պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը վերադարձավ առճակատման, սպառնալիքների և Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցություններից հրաժարվելու իր նախկին քաղաքականությանը։
1994 թ. մայիսի 12-ի համաձայնագիրը ցույց է տալիս, որ հակամարտության կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է երկու առանցքային պայմաններից՝ հակամարտությունը ուժի միջոցով լուծելու հնարավորության վերաբերյալ ցանկացած պատրանքի բացառում և լիարժեք եռակողմ բանակցությունների կազմակերպում, որտեղ հակամարտության յուրաքանչյուր կողմ բանակցություններ է վարում իր անունից և իր իրավասության ներքո գտնվող հարցերի շուրջ։
Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և հետևողականորեն ջանքեր է գործադրում հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանման համար՝ պատրաստ լինելով կանխել Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի սանձազերծման ցանկացած փորձ»,- ասված է մեկնաբանության մեջ:
11:55 10.07.2025
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...
11:48 10.07.2025
Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել ՊետիՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...