12:00 13.05.2020
Ի՞նչ մեթոդներով է մանկահասակ երեխան ստանալու սեռական դաստիարակություն. հարցն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներն ուղղել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Մարիա Կարապետյանը պատասխանել է.
«Սեռական շահագործման կամ մանկապղծության դեմ կոնվեցիայի դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը։ Այն խրախուսում է երկրներին իրենց կրթական գործընթացում սեռական անձեռնմխելիության վտանգների ու ռիսկերի առաջին ազդանշանները ճանաչելու և ինքնապաշտպանվելու ունակություններ տալ։ Սա չի նշանակում, որ երեխաներին պետք է սովորեցնեն՝ ինչ է սեռական անձեռնմխելիությունը, սա անհասանելի է նույնիսկ չափահաս երեխաների համար, ուր մնաց երեխաներին։ Երեխայի տարիքին հարմարեցված կտրվեն ունակություններ, թե ինչպես ճանաչել չափահաս անձի վարքի մեջ հնարավոր ազդանշանները և անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասակներից՝ առանց ամաչելու»:
Հիշեցնենք՝ լիագումար նիստի ընթացքում բուռն քննարկման ու քննադատության արժանացած Լանզարոտի կոնվենցիան ընդունվել է իմքայլականների ձայների մեծամասնությամբ: Մարիա Կարապետյանը տրամաբանական է համարել, որ երեխաներին պետք է վաղ տարիքից սովորեցնել, որովհետև անպաշտպան են:
«12-18 տարեկան երիտասարդները շատ ավելի ունակ կլինեն իրենց պաշտպանելու, եթե տարրական ու միջին դպրոցում տրվեն տարիքին հարմարեցված գիտելիքներ։ Ոչ ոք չի պատրաստվում Քրեական օրենսգիրքը դասավանդել, տրվում է նշանները ճանաչելու և մեծահասակներից օգնություն խնդրելու ունակություն: Սա նախ ծնողների պարտականությունն է, բայց ընտանիքները տարբեր են լինում, երբ նայում ենք մեր ահասարսուռ վիճակագրությունը, տարեկան 100-ի հասնող սեռական ոտնձգության դեպքերը, հասկանում ենք, որ խոցելի ընտանիքներում են հաճախ տեղի ունենում, որովհետև ծնողները հաճախ բավական հմտություն ու գիտելիքներ չունեն երեխաներին տալու համար»,-ասել է նա:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:34 09.07.2025
Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ ԷմիրություններՄեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
17:28 09.07.2025
Երևանում «Ford Transit»-ը շենքի բակային հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնիԱյսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գոռ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 42 շենքի բակային հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Տուժածը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Դեպքի […] ...
17:16 09.07.2025
«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» […] ...
17:10 09.07.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Տավուշի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանը, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, վեցերորդ կայազորային քննչական բաժնի […] ...
17:05 09.07.2025
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր մասամբ հայտնվել է մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […] ...
17:00 09.07.2025
Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և […] ...