ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարանը գործարկվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+32.09 oC

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարանը գործարկվել է

16:06 13.05.2020

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման, հասարակության մեջ դրա տեղի ու դերի կարևորման, ճանաչելիության մեծացման և հանրահռչակման նպատակով 2015 թ. ստեղծվել և ներկայում գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը:

Կայքէջի միջոցով համապարփակ տեղեկատվություն է տրվում ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արդի զարգացումների վերաբերյալ՝ նյութեր ներկայացնելով այդ ժառանգության պահպանության, պաշտպանության ու փոխանցման, տարբեր համայնքների մշակութային ժառանգության, ոլորտի մասնագետների, ժառանգության կրողների վերաբերյալ, ինչպես նաև լուսաբանվում են ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի իրավական դաշտի զարգացումները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում իրականացվող գործընթացները, միջազգային համագործակցության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված տարրերի պահպանությանը վերաբերող ծրագրերն և միջոցառումները:

Կայքէջը եռալեզու է, կազմված է ոչ նյութական մշակութային ժառանգությունը ներկայացնող տարբեր դաշտերից (լեզու և բանահյուսություն, ժողովրդական պարարվեստ, երաժշտարվեստ, հավատալիքներ և պաշտամունք, տոներ ու փառատոներ և այլն)։

Ներկայումս նոր նախագիծ է իրականացվում, որի շրջանակում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» էլեկտրոնային կայքէջը վերաձևավորվում է որպես ոչ նյութական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարան (http://int-heritage.am)՝ համալրվելով նոր դաշտերով և տեղեկատվությամբ, ներկայացնելով նոր թեմաներ, ցանկեր, հաշվետվություններ, տվյալներ, թարմացնելով և ամբողջացնելով ֆիլմերի, տեսանյութերի և լուսանկարների դաշտերը, որպես տեղեկատվական շտեմարանն ամբողջացնող պատկերագրական և վավերագրական հավելված:

«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջի գործարկման կարևորությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1173-Ն «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» որոշման պահանջների կատարմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:45 09.07.2025

Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 70-ամյա բնակիչը Շչերբինայի փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ […] ...

Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Վրաստանի թիմին․ ԵԱ-ի C դիվիզիոն

17:40 09.07.2025

Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Վրաստանի թիմին․ ԵԱ-ի C դիվիզիոն

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Կոսովոյում մեկնարկած Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում 84-57 հաշվով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Քելին Շաջանյանը, ով վաստակել է 20 միավոր։ Թադե Մարտիրոսյանի թիմը մրցաշարի A խմբում է ու հաջորդ հանդիպումը կանցկացնի Ջիբրալթարի Մ16 հավաքականի դեմ։ ...

Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

17:34 09.07.2025

Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը: Այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ...

Երևանում «Ford Transit»-ը շենքի բակային հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

17:28 09.07.2025

Երևանում «Ford Transit»-ը շենքի բակային հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

Այսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գոռ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 42 շենքի բակային հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Տուժածը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Դեպքի […] ...

Մրգաստան գյուղի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

17:21 09.07.2025

Մրգաստան գյուղի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 63-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ, ինչպես նաև պահում դրանցից պատրաստված զանգվածներ։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 5-ին կատարված զննությամբ 63-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 20 բույս, իսկ կիսակառույց շինությունում՝ մոտ 1 […] ...

«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա Անդրեասյան

17:16 09.07.2025

«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» […] ...

BACK_TO_TOP