Արմեն Սարգսյանը ցանկանում է երկիրը դարձնել արհեստական բանականության ոլորտում առաջատար. իտալական Rai-Radiotelevisione Italiana-ն ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Արմեն Սարգսյանը ցանկանում է երկիրը դարձնել արհեստական բանականության ոլորտում առաջատար. իտալական Rai-Radiotelevisione Italiana-ն ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի մասին

16:09 13.05.2020

Իտալիայի հանրային հեռարձակող ընկերությունը՝ Rai-Radiotelevisione Italiana ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի և երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ նշելով, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որի սահմանների մեծ մասը փակ են, փորձում է զարգանալ թվային միջավայրում: 

«Մենք ուղևորվեցինք մի երկիր, որին Խորհրդային միությունը վստահել էր տեղեկատվական ոլորտի հետազոտությունները: Հայաստանը նախագահ է ընտրել մի մարդու, որը գիտնական է, գործարար և ֆիզիկոս ու ցանկանում է երկրում թռիչքային փոփոխություններ կատարել արհեստական բանականության միջոցով: Նա մեզ ներկայացրեց քվանտային ժամանակաշրջանում քաղաքականության՝ quantum politics-ի իր տեսությունը»,– նշում է հաղորդման հեղինակ և հայտնի լրագրող Բարբարա Կարֆանիան:

Հայաստանում լրագրողը հանդիպել և զրուցել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

«Ներկայումս մենք գտնվում ենք դասական աշխարհի և նոր քվանտային աշխարհի խաչմերուկում»,-ասում է նախագահ Սարգսյանը:

Իսկ լրագրողը նշում է, որ նախագահ Սարգսյանի այս քաղաքական տեսլականը սկիզբ է առնում գիտությունից, ինչպես քվանտային տեսությունը, որը նախորդ դարում գլխիվայր շրջեց դասական ֆիզիկան և հասարակությունն՝ առաջացնելով այն փոփոխությունները, որոնց մենք ենթարկվում ենք տեխնոլոգիական առաջընթացի պատճառով: Լրագրողն ընդգծում է, որ Հայաստանն այն փոքր երկրներից է, որոնք մեծ դժվարությունների հետ են բախվում և փորձում են առաջ ցատկել՝ տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ, ինչպես վարվել են, օրինակ, տեխնոլոգիապես ամենազարգացած երկրները՝ Կորեան, Իսրայելը և Սինգապուրը:

«Մենք ապրում ենք քվանտային կյանքում և, առաջին բանը, որ պետք է անենք, կրթական համակարգը փոխելն է: Հայաստանը կարող է աշխարհում առաջատար դառնալ ոչ թե ռազմական, քաղաքական կամ ֆիզիկական ուժի իմաստով, այլ՝ կարող է դառնալ զարգացման առաջատար՝ հանդիսանալով գլոբալ կարևորություն ունեցող տվյալների հաբ,-լրագրողին պատմում է նախագահ Սարգսյանը:– Շատ է խոսվում Իսրայելի հաջողության մասին, որը փոքր երկիր է, և Սինգապուրի մասին, որը oվկիանոսի մեջ գտնվող նավահանգիստ է՝ ապրանքների նշանակալի հոսք և կառույցներ ունեցող ապրանքափոխանակումների հանգույց: Նոր, ոչ նյութական աշխարհում մեկ այլ հնարավոր օվկիանոս կա՝ տեղեկատվական օվկիանոսը: Այս ժամանակաշրջանում հնարավոր է դառնալ նավահանգիստ, որտեղ տվյալներ են մշակվում և թողարկվում»:

Վերադառնալով քվանտային ֆիզիկայի և քաղաքականության համեմատությանը, հետաքրքիր և ուշագրավ համարելով այն, իտալացի լրագրողը ներկայացնում է նախագահ Սարգսյանի դիտարկումները:

 «Քվանտային աշխարհն այն աշխարհն է, որտեղ մենք համատարած օգտագործում ենք քվանտային մեխանիկայի և էլեկտրադինամիկայի արդյունքները: Դա այն աշխարհն է, որտեղ մարդկանց խմբերի միջև հարաբերությունները փոփոխվում են,- պարզաբանում է Արմեն Սարգսյանը:– Քաղաքական իրադարձությունները, զարգացումները, հեղափոխությունները կարող են տեղի ունենալ տարբեր ձևերով: Պետք է վերաիմաստավորել արժեքներն, ինստիտուտներն, ընթացակարգերը: Այն ազգերը, որոնք կմնան դասական աշխարհում, անհաղթահարելի հակասությունների կհանդիպեն, քանի որ հասարակությունը կփոխվի, անգամ եթե քաղաքականությունը մնա նույնը: Խոսքը ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական լինելու մասին չէ, այլ՝ պետք է պատասխանել հետևյալ հարցին՝ մտե՞լ ենք արդյոք քվանտային աշխարհ, թե ոչ»:

Զարգացնելով այն միտքը, որ Խորհրդային միությունը հենց Հայաստանին էր վստահել համակարգչային և ծրագրային զարգացման բնագավառը, լրագրողն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերություններ՝ «Սինոփսիս Արմենիա», «Polixis»,«BetCostruct», «Chessify» ընկերություններ, հետաքրքրվել նրանց մշակումներով:

«Արհեստական բանականությունը չի փոխարինի մարդու աշխատանքին,- ասում է ընկերություններից մեկի տնօրենը, որտեղ համակարգչային ծրագրեր են մշակվում մասնավորապես շվեյցարական բանկերի համար:-Մարդը կկարողանա ավելի շատ կենտրոնանալ կարևոր աշխատանքի վրա, իսկ համակարգչային ծրագրերը նրա փոխարեն կիրականցնեն կրկնվող աշխատանքը, օրինակ՝ որոնումները: Այդպիսով մարդիկ կկարողանան իրենց ժամանակը տրամադրել տեղեկատվության վերլուծությանը»:

Անդրադառնալով արհեստական բանականությանը՝ նախագահ Սարգսյանն իր հերթին նշում է, որ արհեստական բանականության համակարգերը ահռելի քանակի տվյալներ մշակելու հնարավորություն կունենան.

«Արմատապես կփոխվեն մեր կյանքի բոլոր կողմերն, այնպես, որ պատկերացնել անգամ չենք կարող: Անհրաժեշտ է գտնել այդ տվյալները մշակելու լավագույն եղանակը»: Լրագրողը նշում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը, որը մի ամբողջ կյանք անցկացրել է Քեմբրիջի համալսարանի և գործարար աշխարհի միջև, ցանկանում է իր երկիրն ուղորդել դեպի նոր թվային ժամանակաշրջան՝ դարձնելով այն արհեստական բանականության ոլորտում առաջատար:

Խոսելով Հայաստանում գործող մեկ այլ ընկերության մասին՝ լրագրողը նշում է, որ hardware արտադրող ամերիկյան այս ընկերությունը հիպերբոլիկ գումարներ է ներդնում կրթության մեջ, բուհերում սովորող ուսանողների համար դասընթացներ է իրականացնում ընկերության մասնաշենքում: Անցյալ տարի այդ դասընթացներին մասնակցած ուսանողներն աշխատանքի են ընդունվել այդ ընկերությունում:

Լրագրողը պատմում է նաև Թումո կենտրոնների մասին՝ նշելով, որ երեխաներն այստեղ հնարավորություն ունեն անվճար սովորելու, թե ինչպես կարելի է տվյալները և արհեստական բանականությունն օգտագործել նպատակին հասնելու համար:

«Խոսքը կոդավորման մասին չէ, որն այստեղ համարվում է այբուբեն, որին բոլորը ծանոթ են, այլ՝ լավագույն ստարտափերն ու հավելվածները ստեղծելու, երաժշտություն, կինո սովորելու մասին: Թումոյի այս նորարարական մոտեցումը եզակի է և անգամ արտահանվել է»,– պատմում է լրագրողը:

Հաղորդումն անդրադառնում է նաև տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը և մեջբերում նախագահ Սարգսյանի խոսքերը:

«Մենք ստեղծում ենք արհեստական բանականության վերաբերյալ հետազոտությունների և զարգացման քաղաք, որտեղ կընդունենք խոշոր ընկերությունների Իտալիայի, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Նախ, ստեղծվելու է այդ ձեռնարկությունների հետ համագործակցության հարթակ: Ապա նախատեսում ենք այդտեղ ունենալ լավագույն ուսանողներին, նոր սերունդների համար ստեղծելով Թումոյի նման նոր կրթական մեթոդներ,- ասում է նախագահ Սարգսյանը: Երազում եմ տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված զվարճանքների կենտրոն ստեղծել, արհեստական բանականության «Դիսնեյ լենդ», որպես վաղվա թանգարան, ուր երեխաները կկարողանան ծանոթանալ գիտության հետ, ճանապարհորդել ապագայի մեջ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP