Գիտնականները պարզել են, թե ինչու տարեցները ավելի շատ են հակված կորոնավիրուսով վարակվելուն. Aging and Disease – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+18.3 oC

Գիտնականները պարզել են, թե ինչու տարեցները ավելի շատ են հակված կորոնավիրուսով վարակվելուն. Aging and Disease

21:30 16.05.2020

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ տարիքի հետ մարդկանց մոտ միկրո ՌՆԹ-ների թիվը նվազում է: Դա ուղղակիորեն ազդում է օրգանիզմի՝ վիրուսների դեմ պայքարելու ունակության վրա՝ մեծապես նվազեցնելով դրա պաշտպանությունը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Aging and Disease ամսագրում:

Միկրո ՌՆԹ- ները կարևոր դեր են խաղում մարդու՝ վիրուսներին արձագանքելու կարողության մեջ: Երբ վիրուսը օրգանիզմ է մտնում, նրանք ֆիքսում և կտրում են դրա ՌՆԹ- ն ՝ թույլ չտալով, որ այն մտնի առողջ բջիջների գենոմ:

Ամերիկացի կենսաբանները պարզել են, որ տարիքի հետ, ինչպես նաև որոշ քրոնիկ հիվանդությունների դեպքում, նվազում է միկրո ՌՆԹ- ների քանակը, որոնք պետք է հարձակվեն կորոնավիրուսի վրա: Հետևաբար, սրտի, թոքերի, լյարդի և երիկամների քրոնիկ հիվանդություններով, ճարպակալումով, շաքարախտով մարդիկ և տարեցները, ինչպես նաև թուլացած իմունային համակարգ ունեցող և քաղցկեղով հիվանդ մարդիկ ավելի ծանր են տանում COVID-19- ը և ավելի հաճախ են մահանում:

Նոր աշխատության մեջ հեղինակներն ուսումնասիրել են, թե որ միկրոՌՆԹ որ հաջորդականություններն են ուղղված է SARS ընտանիքի երկու վիրուսների ՝ 2002 թվականի SARS-CoV ատիպիկ թոքաբորբի և COVID-19 համավարակ առաջացրած SARS-CoV-2-ի դեմ: Հետազոտության մեջ օգտագործվել է SARS-CoV-ի 4  և SARS-CoV-2-ի 29 նմուշ, որոնք վերցվել են 2020 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում աշխարհի 17 երկրներից՝ ԱՄՆ-ից մինչև Թաիլանդ:

Ձեռք բերված տվյալների հիման վրա համակարգչային մոդելավորումը գիտնականներին թույլ տվեց գիտնականներին բացահայտել 848 միկրոՌՆԹ- ներ, որոնք ուղղված են SARS-CoV գենոմին և 873 միկրոՌՆԹ- ներ, որոնք ուղղվում են SARS-CoV-2 գենոմի դեմ: Միևնույն ժամանակ, SARS-CoV- ի դեմ պայքարող 558 միկրոՌՄԹ- ներն արդյունավետ են եղել նաև SARS-CoV-2- ի դեմ, այն դեպքում, երբ 315 միկրոՌՆԹ-ներ համապատասխանել են միայն SARS-CoV-2- ի դեմ պայքարին, իսկ 290-ը՝ միայն SARS-CoV-ի դեմ:

Աշխարհի տարբեր երկրներում հավաքված SARS-CoV-2-ի 29 նմուշներից 19-ն ունեն նույնական միկրոՌՆԹ, ինչը, հեղինակների կարծիքով, մեզ թույլ է տալիս  միկրոՌՆԹ-ի հիման վրա ունիվերսալ դեղամիջոց կամ պատվաստանյութ ստեղծելու հնարավորության հույս ունենալ:

«Ես կարծում եմ, որ գոյություն ունի միկրո ՌՆԹ-ների առանցքային փաթեթ, որոնք կարևոր են տարեց հիվանդներին կորոնավիրուսի նկատմամբ քիչ ենթակա դարձնել»,- ասել է հետազոտության ղեկավար , Ջորջիայի բժշկական քոլեջի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կառլոս Իսալեսը: «բայց մեծ վիրուսային ծանրաբեռնվածությամբ օրգանիզմում կտրուկ բորբոքային արձագանք է առաջանում, որն ի վերջո հանգեցնում է ցիտոկինային փոթորիկի, որը ոչնչացնում է օրգանները և չի պաշտպանում դրանք»:

Հեղինակների կարծիքով ՝ առանցքային միկրոՌՆԹ-ների թվի աճը թույլ կտա օրգանիզմին ավելի լավ հաղթահարել վիրուսը: Գիտնականները պլանավորում են շարունակել իրենց հետազոտությունները`համոզվելու համար, որ կենդանիների վրա լաբորատոր փորձարկումների արդյունքները հաստատում են մարդու միկրոՌՆԹ-ների համակարգչային վերլուծությամբ ստացված տվյալները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP