Մարզասարքերը դրվում են 2 մետր հեռավորության վրա. անվտանգության կանոնները՝ մարզասրահներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+9.4 oC

Մարզասարքերը դրվում են 2 մետր հեռավորության վրա. անվտանգության կանոնները՝ մարզասրահներում

13:40 15.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանվել են անվտանգության կանոններ մարմնամարզական օբյեկտների գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելելու համար:

Առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Մարմնամարզական օբյեկտներն ապահովվում են ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի «Մանկապատանեկան մարզադպրոցների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 2.1.2. 002-18 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 25-Ն հրամանի պահանջները: Մարմնամարզական օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում գործում են աշխատանքի կազմակերպման ստորև ներկայացված կանոնները:

1. Ընդհանուր կանոններ

1) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբում ներառված են՝
ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 և բարձր տարիքի անձինք,
գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

2) Մարմնամարզական օբյեկտների ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով իրականացնում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):

3) Մարմնամարզական օբյեկտների ընդհանուր մուտքի, զուգարանի, լողարանի, հանդերձարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին սրահների մուտքերի մոտ ապահովվում է ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողությունների, անձեռոցիկների և աղբարկղի տեղադրում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական պաստառի տեղադրում՝ համաձայն ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի հավելված N 15-ի:

4) Աշխատանքի և մարզումների ներկայանալիս իրականացվում է աշխատակիցների և այցելուների ջերմաչափում (տվյալները գրանցվում են առանձին գրանցամատյանում)՝ բացառելով սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ ունեցող և ջերմող անձանց մուտքը մարզասրահ: Նշված դեպքերի առկայության դեպքում վերջինիս մասին տեղեկատվություն է տրամադրվում առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով:

5) Աշխատակիցների և այցելուների մուտքը մարմնամարզական օբյեկտ թույլատրվում է բացառապես դիմակներով և պաշտպանիչ ձեռնոցներով:

6) Չի թույլատրվում կողմնակի անձանց մուտքը մարմնամարզական օբյեկտներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի (օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով): Իսկ վերջիններիս կողմից սարքավորումների կիրառման դեպքում մինչ օգտագործումը դրանք ախտահանվում են:

7) Մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:

2. Տարածքի ախտահանումը

1) Աշխատանքի ժամանակացույցը կազմվում է այնպես, որ մարմնամարզական օբյեկտներում պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպմանը:

2) Ապահովում է ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար անհրաժեշտ պարագաների, ներառյալ՝ ջրի, օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, անհատական պաշտպանության միջոցների` եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:

3) Յուրաքանչյուր օր՝ ֆիքսված ժամերի, իրականացվում է տարածքի, մարմնամարզական օբյեկտների մակերեսների, մարզասարքերի, դռների բռնակների, սեղանների, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների
ախտահանում:

4) Ամեն օր մարզումների ավարտից հետո իրականացվում է սպորտային օբյեկտի ամբողջ տարածքի մանրակրկիտ մաքրում և ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառվում են քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ վերջիններիս կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

5) Մարզասրահներն օդափոխվում են յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ: Մարզասրահներում մարզումների ժամանակ արտաքին ջերմաստիճանի համեմատ 50C բարձր տարբերության պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզասրահներում մարզումներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է մարզումների ընդմիջման ժամանակ՝ մարզվողների բացակայությամբ: Օդի հարաբերական խոնավությունը ապահովվում է 40-60% սահմաններում:

6) Յուրաքանչյուր այցելուի մարզումից հետո շփման բոլոր մակերեսները մշակվում են 60- 80%-անոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով:

7) Յուրաքանչյուր օգտագործումից հետո հանդերձապահարաններն անհրաժեշտ է մաքրել ախտահանիչ նյութերով: Անձնական իրերը հանդերձապահարաններում պահվում են մեկանգամյա օգտագործման պարկերի մեջ:

8) Այցելուների ջրի շշերի և սրբիչների համար ապահովվում է անհատականության սկզբունքը:

9) Այցելուների և աշխատակիցների սնվելու համար առանձնացվում է տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք:

10) Սահմանափակվում են այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են՝ սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները և այլն, կամ ապահովվում են ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար:
Միաժամանակ՝ ընդմիջումների ժամանակացույցը կազմվում է այնպես, որ միաժամանակ քիչ թվով մարզիկներ օգտվեն ընդմիջումից` կուտակումները բացառելու նպատակով:

11) Մարզագորգերն ախտահանվում են մինչ դրանց կիրառումը: Վերանայվում են այն մարզումների տեսակները, որոնց ընթացքում մասնակիցները պետք է շրջանաձև տեղափոխվեն և կիսեն նույն սպորտային մարզագորգը:

3. Աշխատողների համար կանոններ

1) Ապահովվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:

2) Աշխատանքի ներկայանալու պահին սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող և ջերմաչափման արդյունքում ջերմող աշխատողների մուտքը մարմնամարզական օբյեկտ արգելվում է: Նման դեպքերն անհապաղ ներկայացվում են Առողջապահության նախարարության թեժ գիծ՝
զանգահարելով 8003 հեռախոսահամարով:

Հաճախորդների համար կանոններ

1) Մարզասրահում անհրաժեշտ է խուսափել մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն:

2) Հնարավորինս սահմանափակվում են մարզումների տևողությունը և մարզվողների միջև սերտ շփումները: Հնարավոր բոլոր հանձնարարությունները այցելուները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով:

3) Այցելուները ներկայանում են մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը:

4) Մարզումների ընթացքում բացառվում են մարզասրահներում այցելուների կուտակումները: Հնարավորության դեպքում՝ ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ:

5) Սպորտային օբյեկտում հնարավորության դեպքում առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

23:57 15.05.2025

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

23:54 15.05.2025

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

BACK_TO_TOP