Նոր մոտեցմամբ կներկայացվի Bella ciao-ն, «Ազգային երգչի» մասնակիցներն էլ կերգեն իտալերեն ու իսպաներեն․ ի՞նչ սպասել վաղը «Շանթի» տոնական եթերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

Նոր մոտեցմամբ կներկայացվի Bella ciao-ն, «Ազգային երգչի» մասնակիցներն էլ կերգեն իտալերեն ու իսպաներեն․ ի՞նչ սպասել վաղը «Շանթի» տոնական եթերում

15:22 15.05.2020

«Շանթ» հեռուստաընկերությունն առաջարկում է Եվրոպայի միության օրն այս տարի նշել «Շանթի» հին ու նոր դեմքերի, սիրված արտիստների հետ։ Տոնին, որը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն, իրենց կատարումներով միացել են Գոռ Սուջյանը, Նարինե Դովլաթյանը, Նարե Գևորգյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Տյոմը, ինչպես նաև «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցներ Հարություն Մկրտչյանը, Էդգար Ավետյանը, Անժելա Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը։

Ի թիվս արդեն իսկ սիրված կատարումների, «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցներն այս անգամ նորությամբ կներկայանան․ հեռուստադիտողը, օրինակ՝ Հարությունի և Էդգարի մատուցմամբ կկարողանա վայելել իտալերեն և իսպաներեն հայտնի ու սիրված գործեր։

Հարությունի խոսքերով՝  բացի ազգային և ժողովրդական երգերից, իր համար միշտ էլ հետաքրքրական է եղել դասական երաժշտությունը․ երգի ընտրությունն իր առաջարկն է եղել, ինչն ընդունվել է:

«Երգը սովորելու հետ կապված դժվարություններ չեն եղել, բայց անկեղծ ասած՝ մի փոքր լարվածություն կար, թե արդյոք կստացվի այնպես, ինչպես պատկերացնում եմ, արդյոք կկարողանամ զգացմունքներս ու ապրումներս լիարժեք փոխանցել հանդիսատեսին»,- խոստովանում է Հարությունը։

Հարցին, թե ստացվել է փոխանցել էմոցիաները, Հարությունը չի շտապում միանշանակ կարծիք հայտնել․ ասում է՝  իր համար ամենակարևոր գնահատականը միշտ էլ  հանդիսատեսի կարծիքն է եղել, այս անգամ էլ կսպասի, մինչ հեռուստադիտողը տեսնի ելույթն ու արձագանքներից կհասկանա՝ որքանով է հաջողել։

ԵՄ-ի օրվա տոնական համերգին հնչել է նաև վերջին ժամանակներում ամենաակտուալ սերիալներից մեկի՝ իսպանական La Casa De Papel-ից հայտնի Bella ciao երգը։ Օրեր առաջ Տյոմը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր հումորային մի տեսանյութով, որտեղ իրեն էր զանգահարում սերիալից հայտնի Պրոֆեսորը և կարգադրում մայիսի 16-ին՝ ժամը 22։30-ին, գնալ «Շանթ» և կատարել այս երգը։

Իսկ իրականում Տյոմն ու համերգի պրոդյուսերը երկար քննարկումներից հետո են ընտրել երգը՝ հատկապես այս գործիքավորմամբ։ Տյոմի խոսքով՝ երգի գործիքավորումը Աննա Սահակյանին ու Գոռ Սուջյանինն է, պրոդյուսերի՝ Աննա Թադևոսյանի առաջարկով և իր ադապտացմամբ էլ այն ներկայացվել է քանոնի համադրությամբ:

«Քանոնների առկայությունը կատարումը հայկականացրել է, ու չնայած «Մեծ փոքրիկների» տաղանդավոր երեխաների կատարումներին արդեն իսկ ծանոթ էի, բայց անկեղծորեն ապշած էի, թե ոնց կարող են այդպես ներկայանալ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փորձերը տանից են եղել, ու միայն համերգի օրն ենք կարողացել տեղում միասին աշխատել։ Ու անգամ այդ էքստրեմալ պայմաններում երեխաների հետ աշխատանքը շատ հաջող ստացվեց»,- մանրամասնեց երգիչն ու հավելեց, որ կլինի նաև փոքրիկ շոու՝ բեմում իրենք կլինեն սերիալից հայտնի կոստյումներով ու դիմակներով։

Տյոմի խոսքերով՝ La Casa De Papel սերիալը դիտել է դեռ այն ժամանակ, երբ այն Հայաստանում չուներ ներկայիս մասսայականությունը։

Երգչի կարծիքով՝ իր սիրելի երգի կատարումը հաջողություն կունենա, քանի որ Հայաստանում դեռ հեռուստատեսությամբ ու մեծ բեմերից չի հնչել այն՝ հատկապես այս մոտեցմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP