18:07 15.05.2020
ՎԶԵԲ ծրագրով Գյումրիում ևս 15 փողոց կհիմնանորոգվի։ Սա փողոցաշինական մեծ ծրագրի երկրորդ փուլում ընդգրկված փողոցների միայն մի մասն է, որոնց համար մրցույթներ են կայացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը։
Մրցույթները երկու փուլով են կայացել՝ առաջինը վերաբերել է 5, իսկ երկրորդը՝ 10 փողոցների հիմնանորոգմանը։ Այս փուլում հիմնանորոգվելու են Հաղթանակի պողոտային, Մուսայելյան և Գորկու կենտրոնական փողոցներին հարող փողոցները:
Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդականը հրապարակել է հիմնանորոգվող փողոցների ցանկը.
✅ Օզանյան փողոց՝ 564մ
✅ Կարսի խճուղի՝ 992մ
✅ Կարսի խճուղի Ӏ-ին նրբանցք՝ 298.5մ
✅ Տեր-Գաբրիելյան փողոց՝ 700մ
✅ Այգաբաց IV շարք՝ 588մ
Երկրորդ փուլով կհիմնանորոգվեն
✅ Խ․ Դաշտենց փողոց (Գորկի փողոցից Տերյան փող․)՝ 696մ
✅ Մյասնիկյան փողոց (Գորկի փողոցից Տերյան փող․)՝ 686մ
✅ Մատնիշյան փողոց (Գորկի փողոցից Տերյան փող․)՝ 700մ
✅ Մազմանյան փողոց (Գորկի փողոցից Տերյան փող․)՝ 703.5մ
✅ Մազմանյան փողոց (Տերյան փող․-ից գերեզմանատուն)՝ 733մ
✅ Սունդուկյան փողոց (Գորկի փողոցից Տերյան փող․)՝ 708.4մ
✅ Աթարբեկյան փողոց (Սպանդարյան փողոցից Տերյան փող․)՝ 383մ
✅ Պուշկինի փողոց (Հաղթանակի պողոտայից Մուսաելյան փող․)՝ 708մ
✅ Թումանյան փողոց (Հաղթանակի պողոտայից Մուսաելյան փող․)՝ 720մ
✅ Մայակովսկի փողոց (Աթարբեկյան փողոցից Մուսաելյան փող)՝ 650մ
Այս փուլի աշխատանքները կներառեն 9830 գծային մետր երկարություն և 118206 մ², որից՝ 85913 մ² երթևեկելի ու 32293մ² մայթային մաս։
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Մխչյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրով նախորդ փուլի թերություններն այս փուլում չեն կրկնվելու․
«Փողոցաշինական ծրագրի ժամկետը սահմանված է 7 ամիս, իսկ հաշվարկը տարվում է՝ սկսած մրցույթի արդյունքների գնահատման արձանագրությունը կազմելու օրվանից։ Մինչև չորեքշաբթի գնահատումը տեղի կունենա։ Աշխատելու ենք այս տարի ավարտել աշխատանքները։ Նախորդ տարվա նման, կոմունիկացիաների խնդիր, այս փուլում չենք ունենալու, որովհետև այս փուլում ընդգրկված փողոցներում կոմունիկացիաները վերգետնյա են, իսկ անձրևաջրերի հոսքը՝ մակերևութային։
Աշխատուժի խնդրին դեռ չենք անդրադարձել, քանի որ կապալառու կազմակերպությունների հետ դեռ չենք քննարկել, բայց կարծում եմ, որ, ի տարբերություն անցած տարվա, այս անգամ աշխատուժի պակաս չենք ունենա, քանի որ արտագնա աշխատանքի մեկնողները երկրից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել և, ցավոք, քաղաքում ազատ աշխատուժ շատ կա։ Հիմա պատրաստվում ենք նաև երրորդ չափաբաժնով մրցույթ հայտարարել, փաստաթղթային ձևակերպումների փուլում ենք»:
Նա նաև նշել է, որ ծրագրի այս փուլի արժեքը դեռ հայտնի չէ։ Այն կախված է մրցույթին մասնակցած շինընկերությունների մրցութային գներից, որոնք տարբեր են։
12:15 07.05.2025
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարարՀայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր զինծառայողներին վճարվող ցածր աշխատավարձերը՝ նշելով օրական 1700 դրամի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Սարգսյանը հերքեց այս տվյալը։ «Օրական 1700 դրամ աշխատավարձ առհասարակ չունենք։Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողները ստանում են օրական առնվազն 4 հազար դրամ, իսկ դա […] ...
12:07 07.05.2025
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթովՄայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է […] ...
11:57 07.05.2025
50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում: Քրեական ոստիկանները և մարզի պարեկները, համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհին 50-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և իր վարած «Քրայսլեր» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են վարչություն: 50-ամյա աշնակցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 […] ...
11:40 07.05.2025
973 օր է՝ «Ինտերն» անպարտելի է Չեմպիոնների լիգայի տնային խաղերում«Ինտերը» Չեմպիոնների լիգայի տնային խաղերում երկու տարուց ավելի Է պարտություն չի կրել, գրում է TNT Sports-ը։ «Ջուզեպե Մեացա» ստադիոնում վերջին պարտությունից 973 օր է անցել։ Միլանյան ակումբին հյուրընկալվելիս վերջինը հաղթել է Մյունխենի «Բավարիան» (2-0) 2022թ. սեպտեմբերի 7-ին։ Հիշեցնենք, որ «Ինտերը» ՉԼ ընթացիկ մրցաշրջանի եզրափակչում է։ ...
11:33 07.05.2025
Հարմարեցված բանալիով բացել էր սրճարանի դուռն ու գողություն արել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումըՄայիսի 2-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած կինը խնդրել էր, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոց ոստիկան մոտենա, գողություն է եղել: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերը հարմարեցված բանալիով բացել են սրճարանի դուռը և գողացել ՀԴՄ սարք և տարբեր սարքավորումներ, այդ թվում` տեսահսկող: Պատճառվել էր մոտ 300 հազար դրամի վնաս: Վաղարշապատի համայնքային […] ...