2003-2018թթ. կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ քննվող քրգործի նյութերով մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է ՀՔԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+18.3 oC

2003-2018թթ. կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ քննվող քրգործի նյութերով մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է ՀՔԾ

19:04 15.05.2020

2003-2018 թվականներին կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2003թ. սեպտեմբերի 30-ին  սպանության համար հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից մեկ այլ քաղաքացու կեղծ տվյալներով ստացել է Վրաստանի քաղաքացու անձնագիր և մեկնել Ֆրանսիա:

Մեղադրյալը, Վրաստանի քաղաքացու տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 2010թ. դիմել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, իսկ 2011թ. փետրվարի 17-ին, նույն կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում կազմվել է քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ գործ և ուղարկվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ կարծիք հայտնելու նպատակով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից անձնագրային և վիզաների վարչություն պատասխան գրություն է ուղարկվել, որ ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ առարկություն չունեն:

ՀՀ նախագահի 2011թ. հունիսի 20-ի հրամանով մեղադրյալին, կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել, իսկ 2011թ. հոկտեմբերի 31-ին անձնագրային և վիզաների վարչությունից վերջինս ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որից հետո այդ անձնագրով, 2012թ. մարտի 23-ից մինչև 2016թ. օգոստոսի 24-ը, պարբերաբար ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

2011թ. նոյեմբերի 1-ից մեղադրյալը, կեղծ տվյալներով, ՀՀ պաշտպանության նախարարի հետ կնքված աշխատանքային պայմանագրով ընդունվել է ծառայության ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ նշանակվելով զինծառայողի հաստիքի՝ որպես զորամասի ուսումնական մասի պետ-դպրոցի պետի տեղակալ: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարության Էրեբունու զինկոմիսարիատում, առանց սահմանված փաստաթղթերի և ստուգումների, մեղադրյալի կեղծ տվյալներով կազմվել է սպայի անձնական գործ: 2011թ. դեկտեմբերի 23-ից ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մեղադրյալին, «դրամական օժանդակություն» հիմնավորմամբ, ամեն ամիս փոխանցվել են գումարներ: 2012թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մեղադրյալն ազատվել է ծառայությունից՝ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության հիմքով: Դրանից հետո էլ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից շարունակվել են ամեն ամիս գումարներ փոխանցվել մեղադրյալին՝ մինչև 2012թ. դեկտեմբերի 3-ը: Այնուհետև՝ 2015թ. ապրիլի 28-ից մինչև 2016թ. օգոստոսի 26-ը, մեղադրյալի հաշվեհամարին ՀՀ պաշտպանության նախարարությունից, «ռազմական կարիքների համար» հիմնավորմամբ, փոխանցվել են գումարներ, ինչպես նաև՝ նրան տրամադրվել է ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողական վկայական և ավտոմեքենա, որը շահագործվել է նրա կողմից: Ընդհանուր ՀՀ պաշտպանության նախարարությունից մեղադրյալի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 9 միլիոն ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում կատարված հարցմամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում նման ծառայողի վերաբերյալ տվյալներ գրանցված չեն և այդպիսի տվյալներով անձ ՀՀ պաշտպանության նախարարության սպայական, ենթասպայական և շարքային կազմի պայմանագրային պաշտոններում երբևէ չի ծառայել:

2015թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում արգելանք է սահմանվել հետախուզվող մեղադրյալի, կեղծ տվյալներով անձի սահմանահատումների նկատմամբ:

2015թ. փետրվարին մեղադրյալը ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Վանաձորում, սակայն ազատ է արձակվել՝ չներկայացվելով նախաքննական մարմնին:

2015թ. ապրիլի 24-ին մեղադրյալը «Զվարթնոց» օդանավակայանով, իր կողմից օգտագործվող կեղծ անձնագրով, փորձել է մեկնել ՀՀ-ից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայողների կողմից վերջինիս սահմանահատումը կասեցվել է, և նա հանձնվել է ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներին: Սակայն հետախուզվող մեղադրյալը մի քանի ժամ անց արգելանքից ազատվել է և նույն օրը ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից վերացվել է վերջինիս սահմանահատումների նկատմամբ սահմանված վերը նշված արգելանքը, որից վեց օր անց՝ ապրիլի 30-ին, մեղադրյալը մեկնել է ՀՀ-ից: Հետագայում էլ մեղադրյալը շարունակել է ազատորեն տեղաշարժվել և հատել սահմանը:

Բացի դրանից՝ 2015թ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայողները պարզել են, որ կեղծված տվյալներով մեղադրյալը հանդիսանում է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող հետախուզվողը, որ նա գտնվում է ՀՀ-ում և միջոցներ չեն ձեռնարկվել՝ վերջինիս բերման ենթարկելու և նախաքննական մարմնին հանձնելու ուղղությամբ:

Հաշվի առնելով, որ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու առերևույթ տվյալներ, 2020թ. մայիս 15-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP