22:21 15.05.2020
«Շանթ»-ի հեռուստադիտողի երեկոն այլևս առաջվանը չի լինի, իհարկե, դրական իմաստով: Այդպես է ասում երգիծաբան, հաղորդավար Գրիգ Գևորգյանը: «Երեկոն Շանթում Գրիգի հետ». ահա թե ինչի մասին է խոսքը: Նոր ձևաչափով, հումորի նոր չափաբաժնով ու ասելիքով հաղորդումը շուտով կլինի «Շանթ» հեռուստաընկերության եթերում: Առաջին եթերը նախատեսված է մայիսի 29-ին:
Ասում են՝ քնելուց առաջ տրամադրությունը պետք է, ժողովրդական լեզվով ասած, «տեղը տեղին» լինի՝ լավ երազներ տեսնելու համար: Եվ ահա՝ կդիտեք, կծիծաղեք, կլիցքավորվեք դրական էներգիայով, իսկ առավոտյան կարթնանաք հաջորդ հաղորդման սպասումով: Մի բան էլ պարային շոուների սիրահարների համար՝ ձեր մասին էլ չեն մոռացել:
«Հաղորդման մեջ պարային մասը կարևոր դիրքերում է: Բացումն ու փակումը պարային շոուով է արվելու: Աշխատելու եմ իմ պարային դասարանների արհեստավարժ աշակերտուհիների հետ: Բոլորն իմ ստուդիայի սաներն են, դրսից հրավիրվածներ չկան: Իմ շոուների պարագայում չեք տեսնի այն, ինչը տեսել եք նախորդ նախագծերի շրջանակում: Մեր պարերը զարմացնելու են ոչ միայն պարարվեստի ներկայացուցիչներին, այլև բոլորին: Այստեղ չենք պարելու, այստեղ շոու ենք անելու: «Շանթը» ամեն հնարավորություն ապահովել է, որ կարողանամ ինձ լիարժեք զգալ իմ գործում ու չսահմանափակվեմ»,- SHANTNEWS.am-ին պատմեց նախագծի շոուների ղեկավար Սոնա Եսայանը:
«Լate night» կամ երեկոյան շոու. «Երեկոն Շանթում Գրիգի հետ» հաղորդման ֆորմատն է: Սա համաշխարհային ֆորմատ է, որը, սակայն, հաղորդման շրջանակում դասական չափանիշների շրջանակից դուրս է բերվել: Սոնան ասում է.
«Նախագծի պրոդյուսերը՝ Գրիգը, փորձել է ավելի հետաքրքիր լուծումներ տալ, ոչ թե «հայկականացված», այլ առհասարակ հետաքրքիր լուծումներ»:
Ահա թե ինչպես է «խմբագրվել». Սոնայի խոսքերով՝ պարային շոուներ այդ ֆորմատում ընդհանրապես չկան, իսկ այս դեպքում դրանք ներառված են: Բացի դրանից՝ ընդգրկված է նաև «սթենդ ափ» ասվածը, որը երեկոյան շոուներում շատ դեպքերում չի լինում:
Սցենարի վրա աշխատում են փորձառուներ՝ Գրիգի գլխավորությամբ: Ընդհանրապես, հաղորդման «շուրջբոլորը» արհեստավարժ մասնագետներ են: Խոսքը դիմա-վարսահարդարումից մինչև հագուստի ստեղծման, ձևավորման և մյուս աշխատանքների մասին է:
«Գործը «գլուխ է գալիս» այն ժամանակ, երբ հետաքրքիր ու ստեղծագործող կազմ է լինում»,- նշում է Սոնա Եսայանը՝ ավելացնելով, որ հաղորդումը նախատեսված է լսարանի բոլոր խմբերի համար:
11:55 10.07.2025
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...
11:48 10.07.2025
Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել ՊետիՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...