11:34 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր Հայաստանի մասին 4-րդ 100 փաստը ներկայացնելիս նշեց ճգնաժամային իրավիճակում կառավարության կողմից նախատեսված օժանդակության 18 ծրագրերը և դրանց շրջանակներում հատկացված գումարների չափն ու շահառուների թիվը:
Կառավարության ղեկավարը նշեց, որ դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով հեռավար կրթության հարթակ է գործարկվել, ինչի շնորհիվ ուսումնական գործընթացը չի խաթարվել: Բանկերն ու վարկային կազմ վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդներ:
«Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր շուրջ 23 000 քաղաքացի է վերադարձել Հայաստան՝ այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ: Առաջիկայում ևս պլանավորված են չվերթներ: Քաղաքացիների վերադարձի գործընթացը շարունակվելու է, դա տեղի է ունենում որոշակի սահմանափակումների պարագայում»,- ասաց նա:
Փաշինյանը հայտնեց՝ մինչև հունիսի 30-ը երրորդ երկրներից ԵՏՄ մաքսային տարածք ներմուծվող կարևոր նշանակության մի շարք ապրանքների նկատմամբ զրո տոկոս ներմուծման դրույքաչափ կկիրառվի՝ կարտոֆիլի, սոխի, գազարի, հնդկաձավարի, մանկական կերերի, մի շարք դեղամիջոցների և այլ ապրանքների պարագայում:
Վարչապետը տեղեկացրեց՝ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է գործընկերների և միջազգային կառուցյների հետ, Հայաստանին ֆինանսական աջակցություն են տրամադրում ԵՄ-ն և ԱՄՆ-ն:
Վարչապետը նշեց՝ Հայաստանը 2019-ին վերջին 10-ամյակում ամենաբարձր տնտեսական աճի մակարդակին է հասել:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...