Ունենք տասնյակ բարեփոխումներ, որ երեսը վառած է, մեջը հում է, բայց նպատակը լավն է. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Ունենք տասնյակ բարեփոխումներ, որ երեսը վառած է, մեջը հում է, բայց նպատակը լավն է. Փաշինյան

13:57 16.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանում բարեփոխումների իրականացման տեմպերի հետ կապված որոշ մտահոգությունների՝ նշեց, որ այդտեղ շտապողականությունը ցանկալի չէ: Նա որպես համեմատություն նշեց դեպքը, երբ հյուր են ընդունում և ցանկանում հյուրասիրել:

«Երբ հյուր ա գալիս, պիտի խորովածը հասցնեն իրեն, թեժ կրակ է արվում, որ խորովածը դրվի կրակին, բայց եթե այն արագ է արվում, ավելի արագ, քան անհրաժեշտ է, ի՞նչ է լինում. երեսը վառվում է, մեջը հում է մնում, արդյունքում հյուրերը մնում են սոված, այդ բարի մղումը՝ խորովածը շուտ անենք, դնենք հյուրերի առաջ, չի ստիպում, որ մեր հյուրերը գոհ լինեն, հակառակը՝ նրանք սոված են մնում, քանի որ խորովածը ուտելու չէ:

Նույնն էլ բարեփոխումն է. ունենք տասնյակ բարեփոխումներ, որ երեսը վառած է, մեջը հում է, բայց նպատակը լավն է: Մենք ուզում ենք նորմալ կրակ անել, նորմալ խորոված, որ տանտերը՝ ՀՀ քաղաքսցին, գոհ լինի, բավարարված զգա դրանց արդյունքներից»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

16:45 28.06.2025

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

16:30 28.06.2025

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

16:17 28.06.2025

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:06 28.06.2025

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 28-ին՝ ժամը 12։31-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, բախվել են «Nissan» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

16:00 28.06.2025

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող բռնցքամարտի՝ Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 8 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: Երկու քաշային կարգերում հայկական եզրափակիչ կլինի: Եզրափակիչ են դուրս եկել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիներ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը (այս քաշային կարգում 2 ենթախմբով է պայքարն […] ...

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

15:45 28.06.2025

Իրանը կոչ է անում Թրամփին դադարեցնել Խամենեիի նկատմամբ անհարգալից տոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դադարեցնի անհարգալից խոսույթ օգտագործել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ, եթե նա անկեղծ է Թեհրանի հետ համաձայնության գալու իր ցանկության մեջ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Եթե նախագահ Թրամփը անկեղծ է համաձայնության գալու իր ցանկության մեջ, նա պետք է դադարեցնի անհարգալից և անընդունելի […] ...

BACK_TO_TOP