Փորձում ենք այնպես անել, որ վիրուսը մաքսիմալ կառավարելի լինի. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Փորձում ենք այնպես անել, որ վիրուսը մաքսիմալ կառավարելի լինի. վարչապետ

14:26 16.05.2020

«Համաճարակի մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհի գիտելիքները վիրուսի, դրա դեմ պայքարի մեթոդների ու արդյունավետության վերաբերյալ անընդհատ փոխվում են: Դա վերաբերում է ամբողջ աշխարհին, մի պահ բոլորը ոգևորված էին մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցով: Ճգնաժամը ճգնաժամ է նրանով, որ պարամետրերը ժամանակ առ ժամանակ փոխվում են»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցմանը, թե նախապես պնդում էին՝ առողջ մարդկանց պետք չէ դիմակ կրել, վարչապետը հարցով պատասխանեց.

«Իսկ ո՞վ է առողջ մարդ, ո՞վ գիտե՝ ինքը առո՞ղջ է, թե՞ չէ: Վիրուսի ողջ նենգությունը հենց դա է՝ 70 տոկոսն ասիմպտոմ է: Եղել է ժամանակ, երբ անգամ առանց բողոքի կամ ցուցման մարդկանց ենք թեստավորել և դրական պատասխան է եկել, այսինքն՝ մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այսօր փորձում ենք անել այնպես, որ վիրուսը մաքսիմալ կառավարելի լինի, մասնագետները, ակադեմիկոսները նույնիսկ վիճում են իրար հետ, մի բան հստակ է՝ խոսքը ոչ այնքան չվարակվելու մասին է, որքան ուրիշներին չվարակելու մասին: Մենք չգիտենք՝ ովքեր են հիվանդ, ովքեր առողջ, ոչ մի տեղ չգիտեն, ասիմպտոմ դեպքերն այնքան շատ են, որ այս սենյակում գտնվող մարդկանցից շատերը կամ գուցե ես կարող է՝ վիրուս ունենանք, 14 օր անցնի, վիրուսն անցնի, մենք նույնիսկ գլխի էլ չընկնենք»:

Վարչապետը հայտնեց՝ եթե ժամանակին դիմակների պակաս է եղել, հիմա արտադրություն կա, իսկ դիմակ կրելու պարտադրանքը վերաբերում է փակ տարածքներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

18:51 28.06.2025

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

18:45 28.06.2025

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

18:32 28.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

18:22 28.06.2025

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

18:12 28.06.2025

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...

SHANTNEWS

18:00 28.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP