14:16 16.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցում նույնիսկ հանրաքվե նախաձեռնելու ընթացքում իրենք մտադրված են եղել խորհրդակցել Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս մասին Փաշինյանը ասաց ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ քանի որ արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսը դեռ առնվազն 1 տարի լինելու է մեզ հետ, ապա այդ 1 տարվա ընթացքում հնարավոր չի լինելու իրականացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Այսինքն մի կողմից, ըստ Փաշինյանի, իրենք մտադիր չեն քաղաքական շահերի պատճառով վտանգել հանրային առողջությունը, բայց չեն կարող նաև սպասել մինչև կորոնավիրուսային իրավիճակը ավարտվի։
Ավելին, եթե սպասելու հարց լինի, ապա ըստ Փաշինյանի, իրենք կարող են Սահմանադրության ավելի լայնածավալ փոփոխությունների հետ զւոգակցել դա, իսկ այդ լայնածավալ փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն նախատեսում են իրականացնել մյուս տարվա հունիսին։
Բայց հիմա, ըստ Փաշինյանի, Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկում են ՍԴ հարցը խորհրդարանական ճանապարհով լուծելու հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության09:44 10.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...
09:31 10.07.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։ Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...
09:30 10.07.2025
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԱբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
09:15 10.07.2025
Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ ԹրամփԳազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...
09:00 10.07.2025
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունըԱշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...
23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...