58-ամյա տղամարդը մեքենաներ է փախցրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

58-ամյա տղամարդը մեքենաներ է փախցրել

12:18 12.06.2018

Հունիսի 11-ի գիշերը՝  ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Արտենի համայնքի ծննդատան բուժամբուլատորիայի պատուհանի ապակին և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 58-ամյա Գալուստ Գ.-ն, ով հունիսի 10-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Պարզվել է նաև, որ նա հունիսի 11-ին՝ ժամը 1.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, 41-ամյա Արթուր Ք.-ի տան բակից փախցրել է նրա «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որը հետո թողել է հիվանդանոցի բակում՝ վնասված վիճակում: Այնուհետև Գալուստ Գ.-ն փորձել է փախցնել Վլադիմիր Ն.-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան, սակայն նկատելով տիրոջը՝ փախցրել է հարևանությամբ բնակվող 53-ամյա  Սամվել Զ.-ի «Զիլ» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանները Գալուստ Գ.-ին հենց «Զիլ» մեքենայով էլ բերման են ենթարկել:
Կատարվում է քննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

10:00 28.07.2025

ԱՄՆ-ն կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցությունները

ԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...

Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է.  Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է

09:56 28.07.2025

Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է

Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։   Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...

ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններում

09:50 28.07.2025

ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններում

Գազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...

Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համար

09:40 28.07.2025

Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...

Փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանից

09:39 28.07.2025

Փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանից

Հուլիսի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկն իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ վերելակի հորանն ընկած […] ...

Կատարը մարդասիրական օգնությունով 49 բեռնատար է ուղարկել Գազա

09:30 28.07.2025

Կատարը մարդասիրական օգնությունով 49 բեռնատար է ուղարկել Գազա

Կատարը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Գազայի հատվածի բնակիչներին, որի շրջանակներում Եգիպտոս և Հորդանան է ժամանել սննդամթերքով բեռնված առնվազն 49 բեռնատար՝ պաղեստինյան անկլավի բնակչությանը հետագա բաշխման համար, հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ Օգնությունը ներառում է 4704 ընտանիքի համար նախատեսված սննդի փաթեթներ, 200 տոննա սնունդ, որը բավարար է մոտավորապես 50 հազար մարդու համար մարդ, […] ...

BACK_TO_TOP