18:01 27.12.2017
Ինչո՞ւ հայ հեռուստադիտողն ամեն օր պետք է լսի, թե արդյո՞ք բաց է ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի լեռնանցքը։ Որովհետև այնտեղով է անցնում Հայաստանը ցամաքով Ռուսաստանին կապող միակ բաց ճանապարհը, իսկ ձմռան ամիսներին Ռուսաստանից Հայաստան եկող կամ հակառակը գնացող բազմաթիվ մեքենաներ մնում են ձնաբքի մեջ, եթե ձյունը փակած է լինում այդ կենսական ուղին։
Ֆիզիկապես այս ճանապարհը միակը չէ։ Վրաստանով դեպի Ռուսաստան գնացող ևս առնվազն երկու ճանապարհ կա՝ մեկն անցնում է Հարավային Օսիայով, մյուսը՝ Աբխազիայով (այստեղով անցնում է նաև երկաթուղին), սակայն այս ճանապարհները փակ են քաղաքական պատճառներով։ Նախկինում Վրաստանի մաս կազմող այս երկրամասերն անկախություն են հռչակել, ինչը Թբիլիսին չի ընդունել։ Սահմանները փակվել են, Հայաստանը մնացել է Լարսի տաք եղանակի հույսին։
Օրերս Հայաստանի նախագահի՝ Վրաստան այցի համատեքստում կրկին ակտիվացան խոսակցություններն այլընտրանքային ճանապարհների հնարավոր բացման վերաբերյալ։ Բանն այն է, որ վրացական կողմը համաձայնագիր է ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որը կազմակերպելու է բեռնափոխադրման սպասարկումը Հարավային Օսիայի տարածքով։ Համաձայնագրում բացառվել են քաղաքական հավակնությունները, նույնիսկ տեղանուններ չեն գրվել, փոխարենը նշվել են անցակետերի աշխարհագրական կոորդինատները։
Թվում է՝ խոսքը ռուս-վրացական երկկողմ հարաբերությունների մասին է, սակայն փակ ճանապարհները հիմնականում խնդիր են հարուցում հենց Հայաստանի համար, ինչն էլ պատճառ է դարձել այս հարցում Երևանի գերհետաքրքրվածության։
Դեռ տարեսկզբին ՀՀ վարչապետը տրանսպորտի նախարարին հանձնարարել էր գտնել Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի այլընրանք՝ «հաշվի առնելով եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները»։
Արդեն մարտին նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետի վրաստանյան բանակցությունների արդյունքներին.
«Կոնկրետ արդյունք չունենք, ընթացքում բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնենք: Վարչապետը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վերին Լարսին այլընտրանք լինելու է, բայց եկեք չկենտրոնանանք միայն աբխազական երկաթուղու կամ Օսիայով ճանապարհի վրա: Այլընտրանքը նաև լաստանավն է, որն իրական այլընտրանք է»:
Նույն օրերին Երևան են հասնում Ռուսաստանից Սև ծովով լաստանավով, ապա Վրաստանի տարածքով երկաթուղով տեղափոխված առաջին բեռները. արդեն դրանց պարագայում միջինը 30% զեղչեր էին արվել բեռնափոխադրման համար։ Սակայն ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հարավային Օսիայով անցնող ճանապարհը։ Ֆորս-մաժորի դեպքում կբացենք. սա է վրացական կողմի դիրքորոշումը։
ՀՀ ԱԻՆ այսօրվա հաղորդագրության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...