Արսեն Թորոսյանը խորհուրդ է տալիս անհեթեթ լուրերը Mute ռեժիմի վրա դնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Արսեն Թորոսյանը խորհուրդ է տալիս անհեթեթ լուրերը Mute ռեժիմի վրա դնել

14:10 21.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում դրսից ստացվող օգնությանը: Նա նշեց՝ ստացվել են թեստեր, ջերմաչափեր, սարքեր, նաև ֆինանսական օգնություն: Թեստեր են ստացվել Ռուսաստանից, Նիդեռլանդներից։ Չինաստանն, օրինակ, մոտ 20 000 ԱՄՆ դոլարի օգնություն է տրամադրել, Ճապոնիան՝ սարքեր, օգնություն է ստացվել նաև ԱՄՆ-ից, Կանադայից, ԵՄ-ից, ՄԱԿ-ից:

«Սրանք մեր մշտական գործընկերներն են, հիմա աշխարհում բոլորը միմյանց օգնում են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ պետք չէ այս օգնությունն այլ լույսի ներքո ներկայացնել՝ դա առնվազն տարօրինակ և անհեթեթ համարելով:

«Ես կարող եմ այլ անհեթեթ բաներ էլ ասեմ՝ 5G կայաններ ենք տեղադրում Երևանում, որ մարդկանց չիպավորենք: Այդ լուրերին տուրք տալը վնասում է մեր քաղաքականությանը: Ես խորհուրդ եմ տալիս այդ լուրերը Mute ռեժիմի վրա դնել, լռեցնել, ոչ թե բարձրացնել, ու նաև նման լուրեր տարածողների մոտիվները պարզել՝ հարկ եղած դեպքում իրավական գնահատական տալու համար»,- նշեց Թորոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

14:48 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:37 09.07.2025

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

14:08 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

BACK_TO_TOP