17:00 21.05.2020
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն արդեն հատել է 5 միլիոնի շեմը: Մի շարք երկրներում հիվանդության տարածումը զսպելու ջանքերը, կարծես, հաջող են ընթանում: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվողների թիվն աստիճանաբար պակասում է, սահմանափակումները մեղմանում են, մարդիկ աստիճանաբար վերադառնում են կյանքի նորմալ հունին, իհարկե, պահպանելով սահմանված կանոնները: Սակայն ընդհանուր պատկերն առայժմ այնքան էլ խոստումնալից չէ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերթական առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի մասին: Մայիսի 20-ի դրությամբ վերջին 1 օրում արձանագրված դեպքերի թիվն ավելին է եղել, քան 24 ժամում գրանցվել էր համավարակի սկզբից մինչև օրս:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՀԿ-ին զեկուցել են 106 հազար դեպքի մասին: Դա համավարակի սկզբից մեկ օրում արձանագրված ամենամեծ թիվն է: Այդ դեպքերի գրեթե 2/3-րդը բաժին է ընկնում ընդամենը չորս երկրի»,- ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Այդ չորս երկրներն են ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը: Ինչպես հաղորդում է CNBC լրատվամիջոցը, մայիսի 20-ի դրությամբ՝ 24 ժամում ԱՄՆ-ում նոր դեպքերի թիվը գերազանցել է 45 հազարը:
CNN-ը հաղորդում է, որ Բրազիլիայում գրանցվել է երկրի համար ռեկորդային՝ գրեթե 20 հազար դեպք, Հնդկաստանում՝ ավելի քան 5600, Ռուսաստանում՝ գրեթե 9000:
Միացյալ Նահանգներ
ԱՄՆ-ն շարունակում է մնալ կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակով աշխարհում առաջատարը: Մինչ օրս վիրուս է հայտնաբերվել 1,5 միլիոնից ավելի մարդու մոտ: Չնայած դրան՝ ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգները, թեկուզ մասնակիորեն, մեղմացրել են ձեռնարկությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումները:
Խիստ սահմանափակումներ պահպանում են միայն ամերիկյան մի շարք քաղաքներում, որտեղ նոր դեպքերի թիվը չի դադարում աճել:
Սահմանափակումները մեղմել-չմեղմելու որոշումը կայացնում են նահանգապետերը կամ տեղի իշխանությունները՝ փորձելով գտնել ոսկե միջինը տնտեսական վնասը նվազեցնելու և մարդկանց առողջությունը պահպանելու միջև:
Ինչպես հաղորդում է National Public Radio լրատվամիջոցը, կարանտինային ռեժիմի սահմանումից ի վեր ԱՄՆ-ում 36,5 մլն մարդ դիմել է պետությանը գործազրկության նպաստի համար:
Ռուսաստան
Կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը: Այնտեղ այսօր գրանցվել է 8800-ից ավելի դեպք, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 300 հազարը: Մոսկվային բաժին է ընկնում հիվանդների 50 տոկոսը:
Միևնույն ժամանակ, TASS գործակալության փոխանցմամբ, արդեն երկու օր շարունակ Մոսկվայում հիվանդանոցից դուրս գրվածների թիվը գերազանցում է հայտնաբերված նոր դեպքերի թիվը:
Բրազիլիա
Բրազիլիան կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով գտնվում է երրորդ տեղում՝ առաջ անցնելով եվրոպական երկրներից Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից և Իտալիայից:
Հիվանդության տարածումը, սակայն, չի հանդարտեցնում ցուցարարներին, որոնք բողոքում են կարանտինային ռեժիմի դեմ: Այս անգամ ցույցի են դուրս եկել հարյուրավոր մոտոցիկլիստներ՝ կոչ անելով բացել երկրի սահմանները:
Հնդկաստան
Հնդկաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 112 հազարը: Չնայած դրան՝ երկիրը որոշել է մայիսի 25-ից վերսկսել ներքին ավիահաղորդակցությունը, որը լիովին դադարեցվել էր 2 ամիս առաջ:
Business Today ամսագրի փոխանցմամբ՝ Հնդկաստանում շուրջ 50 մլն մարդ զրկված է ձեռքերը լվանալու հնարավորությունից, ինչն ավելի է մեծացնում կորոնավիրուսով վարակվելու և այն փոխանցելու վտանգը:
Եվրոպական երկրներ
Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, այնտեղ այսօր Համբարձման տոնի պատճառով կրկին որոշ սահմանափակումներ են կիրառվել, հաղորդում է BBC-ն: Որպեսզի տոնական տրամադրությունը չվերածվի նոր դեպքերի աճի, Ֆրանսիայի մի շարք նահանգներում փակվել են լողափերը, Գերմանիայի իշխանությունները փակել են բազմաթիվ խանութներ, Նիդեռլանդները փակել է երկրի սահմանամերձ ճանապարհները, որպեսզի Համբարձման տոնի առթիվ ճանապարհորդել ցանկացողները չհատեն սահմանը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...
13:35 09.07.2025
Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:23 09.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետՀուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...