17:47 21.05.2020
Երեկ երեկոյան փլուզում է տեղի ունեցել Գյումրիի Մանուշյան թաղամասում: Բնակելի տնակների հարևանությամբ հողաշերտ է փլուզվել, ինչի հետևանքով մոտ 4 մետր խորության խորշ է բացվել:
Պարզվել է, որ փլուզվածը Գյումրիի հայտնի Ֆանտանների պոմպակայանի մուտքն է: Այն տարիներ շարունակ ծածկված է եղել հողային շերտով: Փլուզման հետևանքով բացվել է մուտքը, որը տանում է դեպի ստորգետնյա պոմպակայան: Տարածքում աշխատել են Շիրակի մարզային փրկարարական վարչության և ոստիկանության աշխատակիցները:
Տեղազննության արդյունքում իրավապահները պոմպակայանում ոսկորներ են հայտնաբերել:
80-ականների սկզբին, երբ Գյումրիում կառուցվել են շատրվանները, թաղամասը ոչ պաշտոնապես ստացել է Ֆանտաններ անվանումը: 1988-ից հետո այն դարձավ քաղաքի ամենամեծ տնակային թաղամասերից մեկը: Հիմա այստեղ շատ քիչ տնակներ են մնացել: Հատուկենտ ժամանակավոր կացարանների ու քանդված տնակների արանքում կարմիր ժապավենն է երևում:
Պոմպակայանի գոյության մասին տարածքի բնակիչներից քչերն են իմացել: Այս հատվածում ևս ժամանակին տնակ է եղել տեղադրված, իսկ պոմպակայանի մուտքը փակված է եղել հողային շերտով:
«Այս տարածքում ամբողջությամբ տնակներ էին, իրար կողքի, խիտ տեղադրված: Շատերը տուն ստացան, գնացին: Պոմպակայանն էլ հարևանների բակի տարածքում էր: Ոչ բոլորը գիտեին պոմպակայանի մասին: Կոմունիստների ժամանակ կառուցվել է, փակել, գնացել են»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են տարածքի տնակների բնակիչները:
Իրավապահների ուշադրությունը գրավել է նախկին պոմպակայանում հայտնաբերվածը։ Փլուզման հետևանքով բացված մուտքը տանում է դեպի ստորգետնյա տարածք, որտեղ ժամանակին պոմպերն ու խողովակներն են եղել տեղադրված: Հենց այդ տարածքում ոսկորներ են հայտնաբերվել:
«Ոստիկանության ծառայակիցների կողմից պոմպակայանի տարածքը դիտարկում կատարելու արդյունքում հայտնաբերվել են կենդանու պատկանող ոսկորներ, նախնական տվյալներով՝ կենդանու պատկանող ոսկորներ: Երկրորդ ահազանգը ստացվեց, որ մեր օգնությունն է պահանջվում: Երկրորդ ահազանգով նորից մեկնել ենք, ապահովել անվտանգությունը ոստիկանության օպերատիվ գործողությունների ժամանակ: Մնացածը ոստիկաններն են կատարել: Քարային, հողային շերտ է փլուզվածը»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի թիվ 48 ՀՓՋ հրամանատար Էդվարդ Սարոյանը:
Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարն է նշում, որ իրավապահների նախնական վարկածով՝ հայտնաբերված ոսկորները կենդանու են պատկանել: Այդուհանդերձ, երկրորդ անգամ ոստիկանները տարածք են կանչել փրկարարների՝ ոսկորները պոմպակայանից դուրս բերելու հարցում իրենց օգնելու համար:
Ոստիկանությունից էլ հայտնեցին, որ նշանակվել են փորձաքննություններ՝ պարզելու, թե ինչ ծագում ունեն ոսկորները: Իսկ պոմպակայանի մուտքը, ըստ փրկարարների, հետագա փլուզման վտանգ չի ներկայացնում:
Այն փակելու պարտականությունն արդեն քաղաքապետարանինն է:
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...
11:14 22.07.2025
Bloomberg. Կոռուպցիան կարող է խոչընդոտել Ուկրաինայի զինված ուժերին եվրոպական զենքի մատակարարմանըԿոռուպցիան մնում է Ուկրաինայի «Աքիլեսյան գարշապարը» և կարող է հանգեցնել երկրին եվրոպական ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Այս կարծիքը հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմպիոնը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյում (NABU) SBU-ի կողմից նախորդ օրը տեղի ունեցած խուզարկությունները։ «Երբեք լավ նշան չէ, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող կառավարությունները խուզարկում են այն գործակալություններին և ակտիվիստներին, որոնք նրանց պատասխանատվության […] ...
11:04 22.07.2025
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 22 միլիոն դրամ․ Դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցըԱրարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է. Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետության պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ ...
10:58 22.07.2025
Շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը: «Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։ Երկրորդ անգամ դարձա հայր. տղա ունեցա։ Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։ Անկեղծ երախտագիտությունս՝ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց, Շնորհակալ […] ...