17:51 12.06.2018
Երեկ Հայաստանում ֆրանսիացի զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է զբոսաշրջային խմբին ուղեկցող Ռուզաննա Շտոյանը:
«Դեպքը տեղի է ունեցել ժամը 15.00-ի սահմաններում: Բյուրականից Գյումրի էինք ուղևորվում: Կինն ասաց, որ ամուսինը վատ է զգում, վարորդի հետ սկսեցինք առաջին օգնությունը ցույց տալ, մեր վարորդը շտապօգնությունում է աշխատել: Այդ ողջ ընթացքում շտապօգնություն էինք զանգահարում:
Սկզբում Երևանից ասացին՝ գալիս են, հետո Թալինի շտապօգնություն զանգահարեցինք: Ասացին՝ մեկ մեքենա ունենք, որը գործով Մաստարա է գնացել: Ստիպված ինքներս զբոսաշրջիկին տարանք Թալինի հիվանդանոց: Իրենք հիմա ասում են, որ երբ դուք բերել եք, հիվանդն արդեն մահացած է եղել, բայց եթե անգամ մահացած չլիներ, հիվանդանոցում որևէ կերպ պատրաստ չէին հիվանդին ընդունելու, թեև նախօրոք զանգահել ու ասել էինք, որ նման խնդիր կա ու հիվանդին բերում ենք:
Շտապօգնության մեքենան հիվանդանոց հասավ, բայց թե՛ դրա մեջ, թե՛ հիվանդանոցի ներսում անհրաժեշտ ոչ մի սարքավորում չկար: Ես նույնիսկ չգիտեի, թե ինչպես բացատրեմ զբոսաշրջիկներին, որ իրենց հիվանդանոց եմ բերել, որ դա հիվանդանոց է»,- ասել է Ռուզաննա Շտոյանը:
Մահացած զբոսաշրջիկը 78 տարեկան է, ազգությամբ ֆրանսիացի: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը է դարձել սրտի կաթվածը։
Առողջապահության նախարարությունից SHANTNEWS.am-ին վստահեցրեցին, որ գիտեն կատարվածի մասին, և նախարարի մոտեցումների ու անելիքների վերաբերյալ տեղեկություններ կհաղորդեն որոշ ժամանակ անց: Որոշ հարցեր կան, որոնք հստակեցման խնդիր ունեն:
10:00 28.07.2025
ԱՄՆ-ն կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...
09:56 28.07.2025
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում էԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...
09:50 28.07.2025
ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններումԳազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...
09:40 28.07.2025
Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համարՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...
09:39 28.07.2025
Փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանիցՀուլիսի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկն իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ վերելակի հորանն ընկած […] ...
09:30 28.07.2025
Կատարը մարդասիրական օգնությունով 49 բեռնատար է ուղարկել ԳազաԿատարը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Գազայի հատվածի բնակիչներին, որի շրջանակներում Եգիպտոս և Հորդանան է ժամանել սննդամթերքով բեռնված առնվազն 49 բեռնատար՝ պաղեստինյան անկլավի բնակչությանը հետագա բաշխման համար, հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ Օգնությունը ներառում է 4704 ընտանիքի համար նախատեսված սննդի փաթեթներ, 200 տոննա սնունդ, որը բավարար է մոտավորապես 50 հազար մարդու համար մարդ, […] ...