13:34 24.05.2020
Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մայիսի 23-ին հանդիպել է Արթուր Թովմասյանի հետ։
«Նախ՝ շնորհավորել եմ նրան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև ողջունել եմ նրա նախաձեռնությունը՝ հանդիպելու և քննարկելու երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորել ենք Արցախում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։
Վստահություն եմ հայտնել, որ արտախորհրդարանական ուժերի հետ ևս կլինեն նման ձևաչափով հանդիպումներ։
Հանդիպման ընթացքում Ա. Թովմասյանը, մասնավորապես, ասել է. «Դուք բավականաչափ փորձ ունեք արտաքին քաղաքականության ոլորտում, և Ձեզ նման կադրերը քիչ են Արցախում: Եթե շարունակեք Ձեր գործունեությունը, ապա մեր համատեղ աշխատանքը բարձր մակարդակի վրա կլինի: Մենք պետք է հարգենք մեր ժողովրդի կամքը, պետք է Արցախը ներկայացնենք միջազգային հարթակներում: Համոզված եմ՝ Դուք էլ այն կարծիքին եք, որ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության պայմաններում՝ հեռանկարում ունենալով մեկ միասնական հայրենիք տեսնելու գաղափարը: Իսկ այդ նպատակին հասնելու համար կան մի շարք դժվարություններ, որոնք պետք է միասնական ուժերով հաղթահարենք: Միանգամայն համոզված եմ, որ Արցախյան հիմնախնդիրը կարելի է լուծել, երբ կա փոխվստահության մթնոլորտ: Ազգային ժողովի կողմից վստահեցնում եմ, որ ԱՀ արտաքին գործերի նախարարությանն աջակցելու ենք բոլոր հարցերում»,- ասված է գրառման մեջ:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...