Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու համար շուրջ երկու տասնյակ տարի պետք կլինի. մասնագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու համար շուրջ երկու տասնյակ տարի պետք կլինի. մասնագետ

21:09 12.06.2018

Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացը կարող է ձգվել 15-20 տարի: Այս գործում «եռյակը»՝ ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան, ավելի լավ մոտեցում է ցուցաբերում, քան ավանդական «վեցնյակը»: Այս մասին Լյուքսեմբուրգի ֆորումի շրջանակում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության քաղաքականության վերահսկման և համակարգման բաժնի ղեկավար Թարիք Ռաուֆը, հայտնում է РИА Новости-ն:

«Գործնական տեսանկյունից` Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու գործընթացը 15-20 տարի կտևի»,- ասել է նա:

Նա խոսել է այդ գործընթացը վերջնական արդյունքի հասցնելու համար անհրաժեշտ ժամանակի հնարավոր ձգձգման պատճառների մասին:

«Ենթադրենք, որ Հյուսիսային Կորեան 10 կամ 20 պայթուցիկ ունի: Եթե իրավիճակը համեմատենք Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի հսկայական փորձի հետ, ապա անգամ այդ երկրներն իրենց 1-2 պայթուցիկները կարող են ապամոնտաժել 1 ամսվա ընթացքում միայն: Քանի որ Հյուսիսային Կորեան տեխնիկական առումով այդքան առաջադեմ չէ, որքան այս երկրներն են, ապա չի կարողանա ապամոնտաժել դրանք այդպիսի ժամկետներում»,- ասել է Ռաուֆը:

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների պատմական հանդիպումը կայացել է Սինգապուրում:

Հանդիպման շրջանակում երկու երկրների ղեկավարները համատեղ փաստաթուղթ են ստորագրել, որով, ըստ որոշ տեղեկությունների, պայմանավորվածություն է ձեռք բերվում Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման մասին:

Նշենք, որ Կորեական պատերազմի տարիներից հետո սա երկու երկրների ղեկավարների միջև կայացած առաջին պատմական հանդիպումն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

15:16 20.08.2025

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

Եվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

BACK_TO_TOP