13:20 12.06.2018
CNN-ը մանրամասներ է հրապարակել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների կողմից ստորագրված համատեղ փաստաթղթից: Ըստ այդմ՝ երկու երկրները պատրաստ են նոր հարաբերությունների մեկնարկին ու խաղաղության հաստատմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրատվամիջոցներին թույլատրել էր լուսանկարել փաստաթուղթը:
«ԱՄՆ նախագահը և Հյուսիսային Կորեայի ղեկավարը իրականացրել են մտքերի՝ մանրամասն, խոր և անկեղծ փոխանակում՝ երկու երկրների միջև նոր հարաբերությունների ստեղծման և Կորեական թերակղզում տևական ու հաստատուն խաղաղության հաստատման վերաբերյալ»,- գրված է փաստաթղթում:
Փաստաթղթում խոսվում է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման ուղղությամբ արվելիք աշխատանքի մասին: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել նաև՝ 1950-53 թթ. Կորեական պատերազմի ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների մասունքների որոնողական աշխատանքներ իրականացնելու հարցի շուրջ:
Դոնալդ Թրամփը համատեղ ստորագրված փաստաթուղթը բնորոշել է որպես «կարևոր, համապարփակ և մանրամասն», որով «լայնամասշտաբ ու վտանգավոր» հարց կարող է լուծվել:
Հյուսիսային Կորեայի նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին պատմական հանդիպման համար ու հայտարարել, որ որոշվել է «անցյալը թողնել հետևում»: Երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ աշխարհն այսուհետ «մեծ փոփոխությունների ականատես է լինելու»:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների պատմական հանդիպումը կայացել է Սինգապուրում: Սա Կորեական պատերազմի տարիներից հետո երկու երկրների ղեկավարների միջև կայացած առաջին պատմական հանդիպումն է:
14:07 17.07.2025
Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՏ-3-34, Վաղարշապատ-Ծաղկունք-Հովտամեջ-Հայթաղ-Արշալույս- /Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ1+640 հատվածում՝ Ծաղկունք գյուղի մոտ, գտնվող կամուրջը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 18-ից ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Տրանսպորտային միջոցների շրջանցը՝ ըստ ներկայացված սխեմայի։ ...
13:59 17.07.2025
Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերըՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի […] ...
13:51 17.07.2025
66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք բերում, պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...
13:37 17.07.2025
Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն էԳերագույն ռադան Յուլիա Սվիրիդենկոյին նշանակեց Ուկրաինայի վարչապետ։ Համապատասխան որոշումը պաշտպանել 1 262 պատգամավոր։ Այսպիսով, Սվիրիդենկոն դարձավ անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կինը, որը գլխավորեց Նախարարների կաբինետը, և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։ ...
13:22 17.07.2025
Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄԵրեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...
13:13 17.07.2025
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմինՌուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...