Մի ժամանակ մրցույթները տեղի էին ունենում մի շրջապատի մարդկանց կողմից, ամեն ինչ կանխորոշված էր․ Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

Մի ժամանակ մրցույթները տեղի էին ունենում մի շրջապատի մարդկանց կողմից, ամեն ինչ կանխորոշված էր․ Մարության

14:26 26.05.2020

Երևանի ավագանու նիստի իր ելույթում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ շատ շինարարություններ այս օրերին կանգնած են այն պատճառով, որ տեխվերահսկողություն չի իրականացվում:

«Փաստորեն, կառավարությունը ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տվեց, հանեց: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ տեխնիկական վերահսկողություն իրականացնողներից, նաև շինարարներից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք, որի հետևանքով գնումները կանգնում են, շինարարությունը կանգնում է, որովհետև չեն ներկայացնում համապատասխան երաշխիքները: Իսկ ինչպե՞ս ենք վերաբերվում նրան, որ մարդիկ մասնակցում են մրցույթներին, երբեմն միակ մասնակիցն են լինում, և մասնակցում են կեղծ բանկային երաշխիքով: Այսինքն՝ մենք գնացել ենք ավելի մեծ մոնոպոլիզացիայի, քան եղել է նախկինում: Սա ձեզ պետք է մտահոգեր, պարո՛ն քաղաքապետ»:

Նա նաև որպես օրինակ բերեց այն հանգամանքը, որ աղբամանների մրցույթներում երկու տարբեր կազմակերպություններ բերել են նույն ստանդարտի աղբամաններ, սակայն մեկից ընդունել են աղբամանները, մյուսից չեն ընդունել։ Ի պատասխան՝ քաղաքապետն ասաց, որ մասամբ համաձայն է Խաժակյանի հետ։

«Որքան էլ զարմանալի լինի, համաձայն եմ ձեզ հետ: Աղբամանների մասով բոլորին առաջարկվել է, որ պետք է անցնեն էքսպերտիզա: Եթե մեկն անցկացրել է էքսպերտիզան, բերել է, մյուսը չի բերել, մենք ի՞նչ անենք: Հիմա եթե չի համապատասխանում պահանջներին, ուզում է երաշխիք լինի, ուզում է չլինի, չենք ընդունելու»:

Բանկային երաշխիքի մասին խոսելիս՝ նշեց, որ իրենք այդ կարգավորմանը կողմ չեն եղել և առաջարկություն են արել, սակայն դա չի ընդունվել:

«Մեր առաջարկն է եղել, որ բանկային երաշխիքը մինչև 100 տոկոս լինի, և ամեն մրցույթի համար կարգավորի հանձնաժողովը, որովհետև մրցույթները տարբեր են, գները տարբեր են, և ամեն տեղ այդ տոկոսայնությունը պետք է լողացող լինի, որ չմոնոպոլիզացվի: Հիմա ամենամեծ խնդիրն այն է, որ մասնակից չկա: Մի ժամանակ մրցույթները տեղի էին ունենում մաֆիայի ասեմ, մի շրջապատի մարդկանց կողմից, իրենք բնութագիրը բերում էին, իրենք էլ հաղթում էին, ամեն ինչ կանխորոշված էր: Հիմա բաց է, արդար է, թափանցիկ է, բայց ֆինանսական բեռն այնպիսին պետք է լինի, որ կարողանան պրոֆեսիոնալ ընկերություններն այդ բեռը իրենց վրա վերցնել»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP