Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը. Armtimes.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը. Armtimes.com

14:00 26.05.2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ վճռում ՄԻԵԴ-ը հիմնավորել է, որ Ադրբեջանը խախտել է մի շարք հոդվածների, այդ թվում՝  կյանքի իրավունքի և խտրականության մասին հետերը, իսկ հունգարիայի մասով խախտումներ չի արձանագրել:

Մասնավորապես, ըստ ՄԻԵԴ վճռի,  Ադրբեջանը խախտել է  կյանքի իրավունքի մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածն ու խտրականության արգելքի մասին 14-րդ հոդվածը, Ադրբեջանը նաև, ըստ վճռի, չի կարողացել հիմնավորումներ տալ իր ԶՈՒ սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման չեղարկումը, քանի որ իր սպային Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց հետո երկրի նախագահի կողմից նրան ներում են շնորհել, հռչակել հերոս և ապահովել նրա առաջխաղացումը Զինված ուժերում։

ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ (մոտ 9 միլիոն ՀՀ դրամ) ՝արված ծախսերի համար։

Հիշեցնենք, Բուդապեշտում անցկացվող ռազմական դասընթացի ժամանակ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանել էր  հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ քնած ժամանակ։ Սաֆարովը փորձել էր նաև ներխուժել Մակուչյանի (նա ՄԻԵԴ դիմումատուներից մեկն է և Մարգարյանի ծառայակիցը) սենյակ՝ նախքան Հունգարիայի ոստիկանության կողմից ձերբակալվելը:

Սաֆարովը դատապարտվել էր բացառապես դաժան և կանխամտածված սպանության և դրա  նախապատրաստման համար և դատապարտվել էր Հունգարիայի դատարանների կողմից ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ:

Քրեական դատավարության ընթացքում Սաֆարովը խոստովանել էր, որ առանձնակի դաժանությամբ ինքն էր ծրագրել ու սպանել  Գուրգեն Մարգարյանին՝ իր հայ լինելու պատճառով:

2012թ․-ին, Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով, Սաֆարովը տեղափոխվել էր Ադրբեջան՝ պատժի մնացած մասն այնտեղ կրելու պայմանով՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն:

Սակայն Ադրբեջան ժամանելուն պես, Սաֆարովը նախագահական ներում էր ստացել, ազատ արձակվել,  ստացել մայորի կոչում, արժանացել նախագահի կողմից բնակարանի և ութ տարվա աշխատավարձի՝ որպես ազգային հերոս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP