Վարձը չվճարած ուսանողներին զգուշացնում են չվճարելու հետևանքների մասին. ահազանգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

Վարձը չվճարած ուսանողներին զգուշացնում են չվճարելու հետևանքների մասին. ահազանգ

16:43 26.05.2020

Ուսումնական տարվա ավարտին զուգընթաց գործակալությունն ահազանգեր է ստանում, որ հեռավար դասընթացների ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները (դեկանատի կամ ռեկտորատի աշխատակիցը, կամ դասախոսը՝ դեկանատի կամ ռեկտորատի անունից) առցանց լսարանի (մյուս ուսանողների) ներկայությամբ հայտնում են ուսման վարձը չվճարած ուսանողների անուններն ու ազգանունները, զգուշացնում վարձը վճարելու պայմանի և չվճարելու հետևանքների մասին: Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:

«Պետք է նշել, որ մարդու սոցիալական վիճակի վերաբերյալ տեղեկությունն անձնական կյանքի տվյալ է, իսկ ուսանողի և բուհի միջև հարաբերությունները, այդ թվում վարձը վճարելու ուսանողի պարտականությունը, պայմանները և հետևանքները տվյալ ուսանողի և բուհի միջեւ պայմանագրային մասնավոր հարաբերությունների կարգավորման դաշտում են, ուստի նույնպես որոշակիորեն գտնվում են ուսանողի անձնական կյանքի տիրույթում:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ գործակալությունը գտնում է, որ ուսանողի սոցիալական վիճակի և անձնական կյանքի վերաբերյալ նման տեղեկությունները նման կերպ հրապարակային հայտնելն առերևույթ խնդրահարույց է անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից այնքանով, որքանով հայտնի չէ ուսման վարձը չվճարելու փաստի, դրա պայմանների ու հետևանքների մասին նման կերպ ուսանողին տեղեկացնելու (ծանուցելու, զգուշացնելու) կանոն սահմանող իրավական հիմք:

Ավելին, գտնում ենք, որ բուհի նկատմամբ ուսանողի ստանձնած պարտականությունը կատարելու (ուսման վարձը վճարելու) անհրաժեշտության և չվճարելու հետեւանքների մասին ուսանողին զգուշացնելու նպատակին հնարավոր է հասնել ուսանողի անձնական կյանքին ավելի նվազ միջամտող միջոցներով (օրինակ, առանձին զրույցով, անհատական ծանուցմամբ և այլն), այնինչ նման զգուշացումն ամբողջ լսարանի առջեւ իրականացնելու և այդպիսով ուսանողի անձնական կյանքի տվյալներն այլ անձանց հասանելի դարձնելու պարագայում առերևույթ խախտվում է նաև անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը։

Այս առիթով հորդորում ենք ուսումնական հաստատություններին զգոնություն ցուցաբերել ուսանողների անձնական տվյալները, հատկապես՝ անձնական կյանքի տվյալները մշակելիս, ձեռնպահ մնալ դրանց անհարկի և առանց իրավական հիմքի հրապարակումից և առաջնորդվել անձնական տվյալների մշակման սկզբունքներով»,- հայտնում են գործակալությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP