ՀՀ ԱՆ-ն՝ հիդրօքսիքլորոքվինի կիրառման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՀՀ ԱՆ-ն՝ հիդրօքսիքլորոքվինի կիրառման վերաբերյալ

16:00 27.05.2020

Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) ընդգրկված է բազմաթիվ երկրների COVID-19 բուժման ուղեցույցներում՝ Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն, և ավելի քան 26 կլինիկական հետազոտություն է ընթանում ամբողջ աշխարհում։ Հիդրօքսիքլորոքվինի կիրառման 70 տարվա փորձը, այդ թվում ռևմատոլոգիայի ոլորտում, վկայում է, որ պրեպարատը ցուցաբերել է լավ անվտանգության պրոֆիլ։ Այս մասին ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ:

Հայաստանում բուժման ուղեցույցի համաձայն՝ հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային խոցելի խմբերի և թոքաբորբով պացիենտներին, այդ թվում՝ ծանր դեպքերում։ Այն չի նշանակվում ասիմպտոմատիկ կամ թեթև ընթացքի դեպքում (առանց շնչառության խանգարման) և տնային պայմաններում մշտադիտարկվող պացիենտներին։ Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) կիրառվում է միայն հիվանդանոցային պայմաններում, եթե չկան հակացուցումներ։

Բուժումը սկսելուց առաջ և ամեն օր կատարվում է էլեկտրասրտագրություն։ Հատուկ մշտադիտարկում է իրականացվում շաքարային դիաբետով պացիենտների նկատմամբ՝ գլյուկոզայի որոշում ամեն օր։ Վերահսկվում է կենսաքիմիական (ներառյալ կալիում հիպոկալեմիայի պարագայում) հետազոտությունը` ըստ ուղեկցող հիվանդության։ Ըստ գործող ուղեցույցի՝ ստուգվում է դեղի փոխազդեցությունը: Նաև դեղը զգուշությամբ է նշանակվում երիկամային անբավարարության դեպքում․ որոշումը կայացվում է կոնսիլիումի արդյունքում։

Կորոնավիրուսային հիվանդության բուժման ողջ ընթացքում գրանցվել է մեկ առիթմիայի դեպք, պրեպարատն անմիջապես դադարեցվել է։ Դեղի արդյունավետության տվյալները COVID-19-ի բուժման առումով դեռևս ամփոփված չեն, սակայն ըստ նախնական տվյալների՝ զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:54 07.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...

BACK_TO_TOP